Փոքր դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻՀԱ) և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններին և ոչ պետական հիմնադրամներին (այսուհետ`ՔՀԿ) և ԶԼՄ-ներին դիմելու փոքր դրամաշնորհների մրցույթի չորրորդ փուլին, որի շրջանակներում մինչև 5 ծրագրերի ֆինանսավորման համար կտրվեն դրամաշնորհներ` 2 դրամաշնորհ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, և 3-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ):

Փոքր դրամաշնորհների մրցույթի նպատակն է իրականացնել հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն՝ ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց գործողությունների միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Չորրորդ փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2016թ. սեպտեմբերի 22-ը, ժամը 18:00-ը:

Մրցույթին մասնակցելու և հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`