Բողոքի երթը Բաղրամյան 26 չհասավ. անձրև էր տեղում

Հուլիսի 28-ին Սասնա ծռեր խմբավորման աջակիցները բողոքի ցույց կազմակերպեցին Ազատության հրապարակում, ցույցի ժամանակ որոշվեց` գնում են Բաղրամյան 26: Երթը սկսվելուն պես սկսվեց նաև ուժգին անձրև: Չնայած այդ հանգամանքին ցուցարարները մտան Ֆրանսիայի հրապարակ, որը մոտ երկու ժամ փակ էր, երթևեկությունն էլ կաթվածահար էր եղել: Թեև երթի գաղափարն ընդունելի չէր ոստիկանության կողմից, առավել ևս հրապարակի փակելը, որի արդյունքում երթևեկությունը կաթվածահար էր եղել, սակայն իրավապահները չփորձեցին բացել փողոցը: Որոշ ժամանակ մնալուց հետո, ակտիվիստները, նկատելով, որ անձրևը չի կտրվում հեռացան Ազատության հրապարակ:

Լուսանկարները` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել