Նորություններ

Շիրակի մարզում կոռուպցիոն ռիսկերն ավելի շատ են բնակարանային ապահովության և կրթական ոլորտներում

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը` որպես ՀԿ-ների կողմից կառավարվող հակակոռուպցիոն կենտրոններ, գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Նրանք, ովքեր դարձել են կոռուպցիայի զոհ կամ կոռուպցիոն դրսևորումների են հանդիպել, կարող են դիմել, ստանալ անվճար խորհրդատվություն և աջակցություն:

 

iravaban.net-ի հարցերին պատասխանում է Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի համակարգող/իրավախորհրդատու Գայանե Գևորգյանը:

 

-Շիրակի մարզում երբվանի˚ց է գործում ՇՊԱԿ-ը:

Շիրակի մարզում ՇՊԱԿ-ը գործում է 2008 թվականից, սակայն  2010 թվականի  օգոստոսից գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

-Հիմնականում ի˚նչ խնդիրներով են մարդիկ դիմում կենտրոն:

Դե, խնդիրները բավականաչափ տարբեր են: Բայց, նկատի ունենալով մեր աղետի գոտու հանգամանքը, ավելի շատ բնակարային և սոցիալական հարցերով:

 

-Ինչպե˚ս եք իրականացնում մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Առաջինը` խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն տրամադրելով, անհրաժեշտության դեպքում իրավաբանական փաստաթղթեր կազմելով: Կոռուպցիոն գործերով նաև անվճար փաստաբանական ծառայությունների մատուցում, իսկ եթե կարիք եղավ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նաև ուղեկցում ենք քաղաքացիներին:

 

-Շիրակի մարզում մարդիկ որքանո˚վ են տեղեկացված իրենց իրավունքներից:

 Տեղեկացվածությունը բավական բարձր է վերջին ժամանակաշրջանում: Նկատի ունենալով տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, հանձին` մեր կողմից իրականացվող միջոցառումների, հանդիպումների:

 

-ՇՊԱԿ-ի կողմից ձեռնարկվո˚ւմ են միջոցներ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Մենք «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում ունենք հանրային իրազեկման սեմինարներ, համայնքային հանդիպումներ, բուկլետների և տեղեկատվական թերթիկների բաժանում: Կամավորների ներգրավմամբ իրականացնում ենք բացօթյա միջոցառումներ, որի ընթացքում տարածում ենք տեղեկություններ և’ իրավունքների վերաբերյալ, և’ ՇՊԱԿ-ի:

 

-Ի˚նչ հաջողված պատմություններ ունեք, որոնք լուծվել են ՇՊԱԿ-ի օգնությամբ:

Բավականաչափ շատ են: Հաջողված պատմություններ կան տարբեր ոլորտներում:  Ճանապարհային ոստիկանության հետ կապված դեպք ունենք, երբ անձն անհիմն տուգանվել էր վարչական ակտով: Վերականգնվեց անձի իրավունքը: Աշխատանքից ազատման և աշխատանքի վճարման հետ կապված հաջողված պատմություններ:

 

-ՇՊԱԿ ստացված դիմում- բողոքների վերլուծության հիման վրա` մարզում ավելի շատ ո˚ր ոլորտներում են առկա կոռուպցիոն ռիսկեր:

Մարզում ավելի շատ բարձր է բնակարանային ապահովության հետ կապված խնդիրները: Վերջին ժամանակներում ըստ բողոքների ուսումնասիրությունների` խնդիրները բավականաչափ շատ են կրթական ոլորտում:

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել