Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քննարկում՝ Գյումրիում

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մարզային անդամների հանդիպումը, որին ներկա էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Քննարկման առարկան այս մարզում կոալիցիայի գործունեության արդյունավետության բարձրացումն էր, ինչպես նաև ռազմավարական և ընթացակարգային որոշ հարցեր:

Կոալիցիայի անդամները Կարեն Զադոյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները՝ կոալիցիայի գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ, որին հաջորդեց Կարեն Զադոյանի առաջարկները:

Կոալցիան գործում է բաց և թափանցիկ ու յուրաքանչյուր անդամի մտահոգություն դառնում է քննարկման առարկա: Այս հանգամանքից ելնելով քննարկվեց անդամներից մեկի բարձրացրած խնդիրը՝ այս մարզից Կոալիցիայի նորաստեղծ կառավարման խորհրդի ընտրության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին կոալիցիայի համաժողովին որոշվել էր, որ խորհուրդը բաղկացած է լինելու 15 անդամ-կազմակերպությունից՝ Հայաստանի մարզերում գործող 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, մեկ՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից:

Քննարկման արդյունքում հանդիպման ներկա Կոալիցիայի բոլոր անդամները համամիտ էին կատարված ընտրության հետ` դեմ արտահայտվողներ չեղան:

Հանդիպաման վերջում հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգի պլանի, կայունության և ֆինանսական միջոցների հայթայթման պլանի, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ