Կրթական ցուցահանդես Երևանում. լայն հնարավորություններ աշակերտների ու ուսանողների համար

Հայաստան են ժամանել Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Թայլանդում, Լեհաստանում և Հայաստանում գործող միջազգային միջնակարգ/ավագ դպրոցների և համալսարանների ներկայացուցիչներ:

Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկեց կրթական ցուցահանդեսը: Ժամանած հյուրերը հայ ուսանողներին և նրանց ընտանիքներին ներկայացրեցին  կրթական, ինչպես նաև մրցութային կարգով պայծառ հայազգի դպրոցականներին առաջարկվող կթաթոշակային հեռանկարները:

Կրթական ցուցահանդեսը կազմակերպում է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը:

Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ուսումնական հաստատությունները՝

  • UWC  Հայաստան
  • Լեհաստասնի Հումանիտար Համալսարան
  • Փեդուորթ Միջազգային Դպրոց, ՄԹ
  • Արմակադ
  • Ռիջենթս Դպրոց, Բանգկոկ
  • Ռոչեսթերի Տեխնոլոգիական Համալսարան, Դուբայ
  • Սթադի Գրուփ
  • Թայլանդի Ռիջենթս դպրոց
  • INTO, ԱՄՆ` (Հարավային Ֆլորիդայի (South Florida) Համալսարան, Օրեգոնի Պետական Համալսարան, Կոլորադոյի Պետական Համալսարան, Մարշալի Համալսարան, Ջորջ Մեսոնի Համալսարան)
  • INTO, ՄԹ  (Էքզետերի Համալսարան, Նյուքասլի Համալսարան, Բելֆասթի Համալսարան, Սթերլինգի Համալսարան, Իսթ Անգլիայի Համասրանան
  • Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն
  • Ամառային Դպրոցներ

Կրթաթոշակներ տրամադրում են հետևյալ դպրոցները`

Ռիջենթս Միջազգային Դպրոց, Բանգկոկ, Թաիլանդ` ուսման և կացության արժողության մինչև 100% -ի հասնող կրթաթոշակ:

Փեդուորթ Միջազգային Դպրոց, ՄԹ` ուսման արժողության 50%-ի հասնող  կրթաթոշակ:

Կրթաթոշակային մրցույթներն անցկացնում է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը: Կրթաթոշակները տրվում են ՋիՍիԷսԻ (GCSE), Էյ լեվել (A-level), և Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրերով ուսանելու համար:

Նշենք, որ տվյալ ծրագրերն ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան: Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարանը, Քեմբրիջի Համալսարանը և այլն, և ֆինանսավորվել են ԼՈՒՅՍ հիմնադրամի կողմից:

Կրթական ցուցահանդեսի մասին այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ – ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել