Կոռուպցիան՝ սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մատնանշում է խնդիրներն ու առաջարկում լուծումներ

Մեր երկրում այսօր համար մեկ խնդիրը անպատժելիության վերացումն է: Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին վստահեցրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին համաժողովին համոզմունք հայտնեց, որ կոռուպցիան նախ և առաջ վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանը:

«Ես հավատում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար պետք է լինի ազգային միասնության, կոնսենսուսի հիմք», – ասում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա շարունակում է. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կոռուպցիայի պատճառները պաշտպանության ոլորտում ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում, կոռուպցիան Հայաստանին թույլ է դարձնում»:

Կարեն Զադոյանի խոսքերով՝ ապրիլյան պատերազմի արդյունքում մեր հասարակությանը տեսանելի դարձան կոռուպցիայի վնասակար հետևանքները Հայաստանում: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երկրորդ համաժողովին նա մատնանշեց այն կետերը, որոնցից պետք է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը: Առաջինը, ինչպես արդեն նշեցինք՝ անպատժելիության վերացումն է. «Այս համատեքստում օրվա հրամայական եմ համարում մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումը, որը թույլ կտա ապօրինի կերպով հարստացած ներկա և նախկին պաշտոնյաներին ոչ թե ապօրինի մեթոդներով կուլակաթափ անել (որի մասին ներկայումս ակտիվ քննարկումներ է ծավալում լայն հասարակությունը), այլ օրինական միջոցներով և միայն դատարանի որոշումներով պետությանը ոչ միայն վերադարձնել այդ պաշտոնյաների կողմից կուտակած ապօրինի հարստությունները, այլ նաև նրանց ենթարկել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության»:

IMG_2368Երկրորդ առաջնահերությունն, ըստ պարոն Զադոյանի հանրության շրջանում արդարադատության համակարգի, այդ թվում արդարադատության իրականացմանը օժանդակող իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ բարձր վստահության վերականգնումն է, երրորդը օրենքի հիման վրա կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծումն է. «Չորրորդ կարևոր հանգամանքը՝ տեղեկատվություն տրամադրող անձանց պաշտպանության և խրախուսման մասին օրենքի հիման վրա այս ինստիտուտի ներդնումն է: Այս ինստիտուտը հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ»,- փոխանցեց պարոն Զադոյանը:

Արդարադատության նախարարը համաժողովի մասնակիցներին վստահեցրեց, որ մատնանշված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Քաղաքացիական հասարակություն-պետություն պլատֆորմի շրջանակներում երկու աշխատանքային խմբեր արդեն ստեղծվել են, որոնք անելիքներ ունեն անելու, մասնավորապես առաջինը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության հարցի քննարկմանը և երկրորդը առկա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը»,- նշեց նա և շեշտեց՝ քաղաքացիական հասարակության մասնակցությունն և աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողություն հասնելու գրավականներից մեկն է:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն է իր հերթին շեշտեց, որ քաղաքացիական հասարակությունը նույնպես կարող է ուժ ստեղծել հասարակության շրջանում՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Քաղաքացիական հասարակության, պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցությունն արդեն ստեղծված է, հուսով ենք, որ այն էլ ավելի կամրապնդվի առաջիկայում»,- նշեց նա:

Այնուհետև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը անդրադարձավ Քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին, նա ներկայացրեց կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

Xudaverdyan

Արմեն Խուդավերդյան

«Հայտարարագրման ինստիտուտի կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում. մարտահրավերներն ու ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները» թեման ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը:

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Աստարյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրման հնարավորությունն ու այդ հարցում համագործակցության հնարավորությունները» խոսեցին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

DSC09221-copy

Քարլ Ուլբրիխտը

Նա անդրադարձավ երկու աշխատանքային խմբերի գործունեությանը, որոնք քայլեր են ձեռնարկում ապօրինի հարստացման քրեականացման և Ինստիտուցիոնալ համակարգի ուղղությամբ:

Պարոն Ուլբրիխտը ներկայացրեց Ռումինիայի և Լատվիայի միջազգային փորձը: Անդրադառնալով ՔՀԿ-ների և կառավարության համագործակցությանը, նա նշեց, որ համագործակցության համար առկա են նաև այլ ոլորտներ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կրթության, գործարար միջավայրի ոլորտը, ինչպես նաև հնարավոր է համատեղ աշխատանքների իրականացնում միջոցառումների ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների մշակման հարցում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը խոսեց  Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրման հնարավորությունն ու այդ հարցում համագործակցության հնարավորություններից: 

Մարատ Ատովմյան

Մարատ Ատովմյան

Նա ներկայացրեց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ երկու համակարգեր: Պարոն Ատովմյանն առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի հակակոռուպցիոն բոլոր գործառույթների, այն է` քննչական, կրթական և կանխարգելիչ, իրականացմամբ: Եթե այս տարբերակի իրականացումն անհնար է, ապա ըստ նրա՝ հարկավոր է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի կրթական և կանխարգելիչ գործառույթների իրականացմամբ, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերակազմավորել որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված կառույց։ Որպես անկախ հակակոռուպցիոն մարմին կարող է դիտարկվել նաև այն տարբերակը, որ մարմնի հիմքում դրվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազային հիմքը, օրինակ` հայտարարագրերի վերլուծությունը, որը, սակայն, անհրաժեշտ է ենթարկել վերակազմավորման։

DSC09133-440x292

Վարուժան Հոկտանյան

Ըստ նրա՝ էական է նաև հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառնություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի հիմնումը, որը վերահսկողություն կիրականացնի հակակոռուպցիոն մարմնի գործունեության նկատմամբ:

Առաջարկվել է նաև ստեղծել թեժ գիծ, որին կկարողանա զանգահարել յուրաքանչյուր անձ և հայտնել իր կոռուպցիոն դրսևորումների հետ կապված մտահոգությունները:

Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը ներկայացրեց

IMG_2473 copy

Խաչիկ Հարությունյան

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ամենակարևոր քայլերից մեկը մենաշնորհների նկատմամբ անհանդուրժողականությունն է:

Նույն կազմակերպության փորձագետ Խաչիկ Հարությունյանը խոսեց գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերների մասին: Նա խոսեց բիզնես ոլորտի խնդիրներից, ներկայացրեց միջազգային փորձն ու համեմատեց հայկական իրականությունը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն տնօրենի

IMG_2472 copy (1)

Արսեն Աբրահամյան

տեղակալ Հայկ Չոբանյանը ներկայացրեց գործարար ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները` նշելով, որ այդ հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն գործար ոլորտի իրական մասնակցության դեպքում:

Հայաստանի համայնքների միության վարչության անդամ, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ներկայացրեց ՏԻՄ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ներկայումս դրանց նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները` որպես օրինակ, ներկայացնելով Արթիկ քաղաքում որոշումների ընդունման գործընթացում բնակչության մասնակցությունն ապահովվող արդյունավետ, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, կառուցակարգերի ներդնումը:

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը խոսեց մարզերում առկա հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերների մասին:

IMG_9518-copy

Մենուա Բրուտյան

Զեկույցների ավարտից հետո հարցեր հնչեցին զեկուցողներին: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հարց ուղղեց Կամո Աստարյանին այն մասին, թե ինչպես է Հակակոռուպցիոն խորհուրդը համագործակցում նախարարությունների, մասնավորապես կրթության և գիտության նախարարության հետ: Կամո Աստարյանը նշեց, որ առաջնորդվում են ներքին կանոնակարգերով, հանձնարարակններով:

Հարց բարձրացվեց՝ կապված նախորդ տարի «Գրին Բին» ընկերության կողմից կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ահազանգի մասին: Կամո Ասատրայնն ասաց, որ այս դեպքում ֆինանսների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին համապատասխան հանձնարարականներ էին տրվել՝ խնդիրը լուծելու համար, և ի վերջո, «Գրին Բին»-ի ներկայացուցիչը իր գոհունակությունն էր հայտնել խնդրի լուծման կապակցությամբ:

IMG_2469 copy

Հայկ Չոբանյան

Հարցեր հնչեցին նաև դատաիրավական համակարգում առկա կոռուպցիոն խնդիրների վերաբերյալ: «Ես կարող եմ ասել, որ ոչինչ առաջ չի գնա, եթե չունենանք անկախ դատական համակարգ»,- մտահոգության վերաբերյալ նշեց Կարեն Զադոյանը:

Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Գևորգ Թոսունյան

Աստղիկ Կարապետյան

Ալեքսանդր Սարգսյան

Կարդացեք նաև՝

Վերջ դնել անպատժելիությանը. Կոռումպացված իշխանությունների նոր մարտահրավերը

Պետությունը և քաղաքացիական հասարակությունը նոր հարթակ են ձևավորում

Ինչպես նաև դիտեք՝

Իրավաբան.net

  Դիտվել է`

Ընտրանի

Իրադարձություններ