Նորություններ

Մարդկանց փոքր տոկոսն է տեղյակ իր իրավուքներին

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը` որպես ՀԿ-ների կողմից կառավարվող հակակոռուպցիոն կենտրոններ, գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Նրանք, ովքեր դարձել են կոռուպցիայի զոհ կամ կոռուպցիոն դրսևորումների են հանդիպել, կարող են դիմել, ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:

iravaban.net-ը զրուցել է Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար/ավագ իրավախորհրդատու Մարատ Ատովմյանի հետ:

-Երևանում երբվանի˚ց է գործում ՇՊԱԿ-ը:

Երևանի ՇՊԱԿ-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան գործարկում է 2010թ-ի օգոստոսից:

-Հիմնականում ի˚նչ խնդիրներով են մարդիկ դիմում կենտրոն:

Տարատեսակ հարցերով` քաղաքացիաիրավական բնույթի վեճերով, սոցալական ապահովության, աշխատանքային իրավունքների, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերով:

-Ինչպե˚ս եք իրականացնում մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Անհրաժեշտության դեպքում համապատասխան հարցումներ ենք կատարում պետական մարմիններ:  Լինում են դեպքեր` բողոքը վերահասցեագրում ենք դատախազություն կամ ոստիկանություն, որ նրանք ուսումնասիրեն գնահատական տան արծարծված խնդրին:  Ընդգծված կոռոպցիոն ռիսկ պարունակող գործերով նաև փաստաբան ենք տրամադրում, որը վարում է գործը դատարանում: Աջակցում ենք մարդկանց ինքուրույն դիմեն դատարան կամ դատարանում ինքնուրույնաբար պաշտպանեն իրենց իրավունքները:

-Երևանում մարդիկ որքանո˚վ են տեղեկացված իրենց իրավունքներից:

Մեր տարատեսակ հանդիպումները ցույց են տալիս, որ կա բնակչության որոշակի քանակ, որ հետամուտ է, տեղյակ է իր իրավունքներին և պաշտպանության միջոցներին, բայց չեմ կարող ասել, որ քաղաքացիների մոտ մեծ թիվ է կազմում:

-ՇՊԱԿ-ի կողմից ձեռնարկվո˚ւմ են միջոցներ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Մենք ուսումնական տարբեր հաստատություններում` դպրոցներում, բուհերում կոռուպցիայի հետ կապված հարցերով կազմակերպում ենք հանդիպումներ, քննարկումներ, ուսուցումներ: Քաղաքում իրավական թեմաներով տպագրական նյութեր ենք բաժանում: Հնարավորինս մասնակցում ենք տարբեր հաղորդումների, որոնց միջոցով փորձում ենք իրազեկել մարդկանց իրենց իրավունքների մասին:

– ՇՊԱԿ-ի օգնությամբ լուծված ի˚նչ հաջողված պատմություններ ունեք:

Կան մի քանի հաջողված գործեր: Օրինակ ՇՊԱԿ-ի միջամտությամբ ոստիկաններից մեկը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, քանի որ խախտել էր քաղաքացու իրավուքները:  Կենսաթոշակի հետ կապված խնդիր ենք ունեցել: Հասել ենք նրան, որ քաղաքացու կենսթոշակը բարձրացվել է:

-ՇՊԱԿ ստացված դիմում- բողոքների վերլուծության հիման վրա` Երևանում ավելի շատ ո˚ր ոլորտներում են առկա կոռուպցիոն ռիսկեր:

Միանշանակ դժվար է ասել: Մեզ դիմում են և’ Երևանի քաղաքապետարանի, և’ կադաստրի, և’ սոցալական ապահովության մարմինների հետ կապված հարցերով: Այս բոլորը ցույց է տալիս, որ մարդիկ այս կամ այն չափով դժգոհություն ունեն այդ մարմիների աշխատանքից: Դիմելով ՇՊԱԿ` մարդիկ փորձում են մեր օգնությամբ լուծել իրենց խնդիրները:

 

Նունե Հովսեփյան

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել