Հանրային ծառայողի բարեխղճության և հայտարարագրման թափանցիկության խնդիրները Հայաստանում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Լիանա Այվազյանը վերլուծական հոդված է պատրաստել ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ «Հանրային ծառայողի  բարեխղճության և հայտարարագրման  թափանցիկության խնդիրները Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք աշխատությունը.

Հանրային ծառայողի  բարեխղճության և հայտարարագրման  թափանցիկության խնդիրները Հայաստանում

Կոռուպցիայի    դեմ  պայքարի   կարևորագույն   միջոցառումներից է օրինավոր և   բարեխիղճ    հանրային    ծառայողների դասի    ձևավորումը,  որը  պետք է իրականացնի    պետությունը   որոշակի    տևական     ժամանակի   ընթաքում,  համապատասխան     իրավական  դաշտի  ձևավարման  և      սիստեմատիկ   կազմակերպչական աշխատանքերի  միջոցով: Օրենսդրական    դաշտի  ձևավորման գործում   կարևոր    նշանակություն    ունի  «Հանրային   ծառայության   մասին» ՀՀ  օրենքը, որը սահմանելով   հանրային   ծառայության հիմնական սկզբունքերը  նախատեսում   է   այնպիսի սկզբունքներ  ինչպիսիք   են օրինակ ՝

-հանրային  ծառայողի  ազնվությունը,

 -պատասխանատվության  զգացումը,

– հարգանքը անձի  և  նրա   իրավունքերի  հանդեպ …

Նշված  օրենքի  28-րդ հոդվածը   սահմանելով  հանրային    ծառայողի  և  բարձրաստիճան    պաշտոնատար  անձի էթիկայի   կանոնները   նշում  է   դրանց   մեջ  հետևյալ   կանոնները ՝  հարգել հանրության    բարոյական    նորմերը,  իր գործունեությամբ  նպաստել   զբաղեցրած   պաշտոնի   և իր   ներկայարած   մարմնի   նկատմամբ  վստահության   և հարգանքի   ձևավորմանը [1]: Նշված  և այլ    բարոյաիրավական  արժեքները  միտված   են   ապահովելու   հանրային ծառայողի   պատշաճ    վարքագիծը,   բացառելու    հանրային    և   մասնավոր   շահերի  բախումը  և  որ  կարևորն  է նվազագույնի    հասցնելու    կառուպցիայի     դրսևորումները   պետական   կառավարման  ոլորտում: Պատահական    չէ, որ առանձին  հեղինակներ  ներկայումս   առաջարկում    են   բարեխիղճ    հանրային  ծառայողի դասի  ձևավորման  գործում իրավաստեղծ  գործունեության  այնպիսի   ուղղվածություն, որը   պետք  է    համապատասխան   կանոնակարգման ենթարկի    հանրային  ծառայողի  սոցիալ-հոգեբանական    վարքագիծը,  որոնց     մեջ    առաջնային  տեղ  պետք  է  զբաղեցնի    աշխատանքի     պատշաճ   վարձատրությունը   եկամուտների    մասին   տեղեկությունների հայտարարագրման  մեխանիզմը    և  այլ   գործոններ [2]:   Հարկ   է   նշել,  որ   հանրային    և   մասնավոր    շահերի հարաբերական     տարուղղվածությունը    ոչ  միշտ  է հաշվի   առնվում   և   ոչ  միշտ  է հնարավոր     սահմանել  իրավական  նորմերով,   և   դրա  բախումները  սահմանափակել    պետական     ինստիտուտններով: Հետևաբար  պետությունը իր հակակոռուպցիոն    քաղաքականությունը առաջին հերթին պետք  է դրսևորի ոչ այնքան    կառավարչական-ինստիտուցիոնալ   կամ  կազմակերպա-իրավական    միջոցներով,  որքան անձի  հոգեբանական մեխանիզմն արտահայտելու  միջոցով,  մյուս  կողմից   վերոհիշյալ  միջոցները կիրառելու համար անհրաժեշտ է հոգեբանական, բարոյական  և քաղաքաիրավական բեկում հասարակության գիտակցության   մեջ:

ՀՀ  կառավարություն  2015-2018թթ-ի   կոռուպցիայի   դեմ  պայքարի    ռազմավարության

   Ռազմավարությունում    հատուկ   ծրագիր   է  նախատեսել   այն     միջոցառումների  մասին,    որոնց  իրականացումով   որոշակի  քայլեր  կարվեն   օրինավոր   և բարեխիղճ   հանրային  ծառայողի դասի   ձևավորման  գործում: Զուգահեռաբար հարկ ենք համարում խոսել, մեր կարծիքով ռազմավարության թերի կետերից, մասնավորապես.

  1. Վարքագծի կանոնների    պահանջների  իրական  կատարումը, ներառյալ՝ այդ      պահանջներին  չենթարկվելու  համար   ներգործության  միջոցների   կիրառումն  ապահովող  գործուն  ընթացակարգերի    մշակումն  ու   ներդրումը,
  2. Էթիկայի հարցերով պահանջների  պահպանման  նկատմամբ   վերահսկողություն   և  հսկողություն  իրականանող  օղակներին   հանրային      ծառայության    առանձին    ոլորտներում   շահերի  բախման  անհամատեղելի  գարոծունեության   և  այլ  սահմանփակումների  բացահայտման     գործառույթների   վերապահումը,

8 Բարձրաստիճան  պաշտոնատար  անձանց     էթիկայի  հանձնաժողովի   ձևավորման   և   անդամների  ընտրության   վերանայման     վերաբերյալ    առաջարկությունների    ներկայացումը,

  Թվարկված      միջոցառումների   առանձին     կետերում    բացակայում   է    որոշակի     հստակությունը    և  առկա  է   նորմերի     ձևակերպումների   անորոշություն :  Այսպես   օրինակ՝

– 6-րդ   կետում   չի    նշված    թե   ներգործության   միջոցները ,   որ   ծառայությունը (մարմինը)  պետք  է մշակի   և  կիրառի:

 -7-րդ կետում օգրագործված է «անհամատեղելի գործունեություն» բառակապակցությունը, ցանկալի  կլիներ    տրվեր   դրա  սահմանումն    ու    պարզաբանումը :

 – 8-րդ կետի  վերաբերյալ     նշենք ,   որ    անհարժեշտ  է    այս  ծառայությունը   ունենա   ինքնուրույն անկախ  պետական     մարմնի    կարգավիճակ:

Միջազգային փորձ`  Սինգապուրում  և  Ֆինլադիայում պետական ծառայողները   հաշվետվություն   են ներկայացնում   նախորդ  տարում իրենց    կատարած    ծախսերի    մասին  և  հատուկ  անկախ հակակոռուպցիոն մարմինը   այդ տվյալները համադրում է ծառայողների   տարվա ընթացքում ստացած  աշխատավարձի գումարի   և   այլ   օրինական    եկամուտների հետ և ինչ ամենակարևորն է մարմինը նաև իրականցնում է մշտադիտարկում, որը անհերքելիոնրեն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի առավելագույնս նվազմանը: Նիդեռլանդներում մշտական մոնիթորինգներ են իրականացվում հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող օջախներում  և պաշտոնատար անձինք միշտ լինում են  դիտարկումների կիզակետում, իրականացնում   են  առավել  բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գոտիների չեզոքացման ռազամավարություն՝ համապատասխան ճանապարհային քարտեզների օգնությամբ: Պատժամիջոցներն են ՝ խոշոր տուգանքերի նշանակում, պետական մարմիններում աշխատելու արգելք և ամբողջությամբ զրկվում են բոլոր տեսակի առավելություններից, որոնք տրվում են պետական ծառայողներին: Իսրայելում  առանցքային դեր է խաղում  Էթիկայի կանոնակարգերի մասին պրեֆեսիոնալ օրենսգրքերը, որոնցում  սահմանված են առաջարկություններ որոշումների համար, երբ տեղի է ունենում շահերի բախում[3]:

Դիտարկումներ՝ առկա պրոբլեմներ, առաջարկություններ

Հայտարարագրի    համակարգը    գոյություն   ունի   աշխարհի   շատ երկրներում   և   ունի     իր   առանձնահատկությունները   միաժամանակ    պետք   է  նշել,   որ այդ    համակարգերը կառուցված են 2 առանցքային նպատակների շուրջ՝ կանխարգալել   բարձրաստիճան   պաշտոնատար   անձանց   ապօրինի    հարստացումը    և կարգավորել   շահերի   բախումը[4]:  Ապօրինի    հարսատացումը՝ հանրային    պաշտոնատար անձանց ակտիվների նշանակալի ավելացումն   է,  որը  գերազանցում է վերջինիս  օրինական  եկամուտները:

Շահերի բախումը  դա իրադրություն է, որի  դեպքում  հանրային  պաշտոնատար  անձի   անձնական  շահագրգռվածությունը (ուղղակի կամ անուղղակիշ), ազդում  է կամ   կարող   է ազդել պաշտոնական պարտականությունների իրական   կատարման   վրա  և   որի     դեպքում    կարող   է ծագել հակասություն պաշտոնատար   անձի   անձնական   շահագրգռվածության և  մյուս    անձան օրինական շահերի  միջև :

Ի      տարբերություն   մի շարք  պետությունների   ՀՀ-ում    գույքի   և  եկամուտների   մասին  հայտարարգիր են  ներկայացնում    միայն   բարձրաստիճան  պաշտոնատար   անձինք   (ՀԾ  հոդված 5  կետ 15-րդ)  և  նրանց հետ փոխկապակված   անձիք: Նշված  անձինք  հայտարարագրերը ներկայացնում  են Բարձրաստիճան  պաշտոնատար  անձանց   էթիկայի  հանձնաժողով, որն էլ իրականացնում է այդ հայտարարագրերի գրանցումը, հաշվառումը,  ուսումնասիրությունն և համապատասխան տվյալների  հրապարակումը:  Անհարաժեշտ  ենք   համարում   նշել, որ իր գործունեության  3  տարվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը     հայտարարագրերի  ուսումնասիրության   արդյունքում, որևէ  լուրջ  խախտումներ,  չարաշահումներ, կոռուպցիոն  դրսևորումներ  չի  բացահայտել   և  հրապարակման    չի  ենթարկել: Միգուցե  դա  պայմանավորված  է նրանով, որ  վերջինիս մոտ  բացակայում  է     իրավական   առումով   բացարձակ  անկախությունն ու  ինքնուրույնությունը, և  համապատասխան  ներգործության   մեխանիզմները: Մյուս կողմից անհրաժեշտ  է, որպեսզի այդ հանձնաժողովը ապահովի  իր գործունեության մաքսիմալ հրապարակայնություն և թափանցիկություն՝  պետք   է  առավել սերտ համագործակցի համապատասխան հասարակական կազմակերպությունների  և ԶԼՄ –ների հետ:

Ներկա պայմաններում կոռուպցիայի դեմ մղվող պայքարի  միջոցառումների     շարքում մեծ նշանակություն է ձեռք բերում, հանրային կառավարման    տեղեկատվության  ազատ և թափանցիկ   փոխանակումը, այդ հարցին  վերաբերող   իրավական կարևոր ակտ է  համարվում  «Տեղեկտվության  ազատության մասին» ՀՀ օրենքը[5]: Իր  դրական նշանակության կողքին  ինչպես նշում են անկախ փորձագետները նշված օրենքը լրամշակման կարիք ունի, պայմանվորված մի շարք   գործոններով և հատկապես     կոռուպցիայի    դեմ   համակարգված պայքարի կազամակերպման անհաժեշտությամբ,  այսպես օրենքը հստակ դրույթներ չի   պարունակում այն մասին, որ պետական մարմինները պարտավոր են, համացանցում տեղադրել, բոլոր տեղեկությունները, որոնք չեն վերաբերվում    սահմանափակված նյութերին [6]:

Նշված օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տեղեկատվություն տնօրինողը, օրենսդրությամբ   սահմանված   կարգով, մշակում    և  հրապարակում է  իր  կողմից տեղեկատվություն տալու կարգը: Սա նշանակում   է, որ  պետական    մարմինն իր  հայեցողությամբ, իր գերատեսչական  շահերից, և այլ նկատառումներից   ելնելով կարող   է չհրապարակել (տրամադրել), ոչ բոլոր  և   հատկապես, կոռուպցիոն իրավախախտումներին վերաբերող տեղեկությունները: Մյուս կողմից նշված   օրենքը  անհասկանալի  նկատառումով հանրային նշանակության, ինչպես նաև   պետական բյուջեից հատկացում ստացող կազմակերպություններին իրավունք է տվել, չհրապարակել իրեն բյուջեն աշխատողների հասիտիքացուցակը, աշխատանքի ընդունման կարգի  և թափուր տեղերի  վերաբերյալ  տեղեկությունները[7]: Այս դրույթը   մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկ  է պարունակում և հակասում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 13-րդ հոդվածին, և այս կերպ վերը նշված կազմակերպությունները դուրս են մնում հասարակական վերհսկողության տիրույթից: Պետական  ապարատի արդյունավետության բարձրացմանը  խանգարում է  պետական կառավարման մարմինների մենաշնորհային դիրքը, ուստի անհրաժեշտ է այնպիսի  համակարգ ներդնել, որը կապահովի  զարգացում՝ մրցակցային  հիմունքներով, հատակապես բնակչությանը ծառայություններ մատուցելու ոլորտում, և հենց այդ կապակցությամբ զարգացած երկերների մեծ մասում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիա, Կանադա, անցկացվում է ապամենաշնորհային քաղաքականություն: Արդյունավետությունն ապահովում է պետական սեկտորի և մասանվոր կազմակերպության միջև կնքված պայմնագրերը: Արդյունքում առաջանում է մրցակցություն, և բնակչությունը ունեում է ընտրության մեծ հնարավորություն, որն էլ իր հերթին խթնաում է բարձրորակ հանրային ծառայությունների մատուցմանը:

Պետական պաշտոնատար անձանց հայտարարագրերը պետք է հասնաելի լինեն ?

ayo

Գրականության ցանկ

  1. http://iravaban.net/wp-content/uploads/2014/12/legal_acts_1277402288721_Razmavarutyun.pdf
  2. http://www.arlis.am/documentview.aspx?docid=68771
  3. http://vasilievaa.narod.ru/5_1_99.htm
  4. ՄԱԿ-ի«Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»
  5. http://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/corruption.shtml
  6. Талапина Э. В. Антикоррупционныи информационный  стандарт в госуправлени // «Государство и право» 2011 . 3 , стр. 5-15

1 . http://www.arlis.am/documentview.aspx?docid=68771

[2] Окусова, С.А. Конфликт интересов как внутренний источник развития коррупционных процессов [[Текст]] / С. А. Окусова // Государство и право. — 2011 .— №6 .— С. 109-112 .— (Трибуна молодых ученых)

[3]  http://ego.uapa.ru/ru/issue/2012/04/15/

[4] http://www.strana-oz.ru/2012/2/deklaracii-o-dohodah-kak-sredstvo-borby-s-korrupciey

[5] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm

[6]  Талапина Э. В.  Антикоррупционныи информационный  стандарт в госуправлени // Государство и право 2011 . 3 , стр. 5-15

[7]  http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ