Նորություններ

«Տարոն Մարգարյանը չի՞ կարողանում մեկ ծառ կտրել»

Նալբանդյան 7 հասցեում գտնվող բակի բնակիչներն արդեն հոգնել են քաղաքային իշխանություններին նամակ գրելուց: Մեկ անգամ չէ, ինչ նրանք նամակով դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կտրել բակում թեքությամբ աճող ծառի վերևի հատվածի թեքված և չորացած ճյուղերը:

Մեզ հետ զրույցում բնակիչներից ոմանք նշեցին, որ իրենք դեմ են ծառահատումներին, սակայն սա այդ դեպքը չէ: Լուսանկարներում պատկերված ծառը աճում է թեքությամբ և ծանրությունից արդեն ճկվել է, չի բացառվում, որ այն կտապալվի՝ վնասելով մեքենաները և ինչն ավելի վատ է՝ վնասելով անցորդներին ու բնակիչներին: Այդ պատճառով անհրաժեշտ է սանիտարական հատման եղանակով կտրել ծառի վերևի հատվածի թեքված և չորացած ճյուղերը:

Քաղաքացիներն ասում էին, որ Երևանում ամեն օր բազմաթիվ ծառեր են հատվում՝ առանց հիմնավորման, սակայն երբ իսկապես կարիք կա կտրել մեկ ծառ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը, քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում. «Ես չեմ հասկանում՝ Տարոն Մարգարյանը չի՞ կարողանում մեկ ծառ կտրել, այն էլ ոչ թե ամբողջությամբ, այլ միայն ծառի վերևի հատվածի թեքված ճյուղերի հատվածը, ի՞նչն է բարդ այստեղ»,- վրդովված ասում էր բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել