Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նոր հայտարարություն է տարածել

Մեղադրանքներ ուղղելիս փաստերով խոսելն ավելի ուժեղ է դարձնում խոսքը, քան այսպես ասած «օդում անիմաստ կրակելը» (ստիպված եմ այս բառերն օգտագործում): Վերջին տարիներին հանրային ծառայությունների մատուցման բնագավառում առաջընթաց ապահովելը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ առ դեմ կռիվ տալը, պաշտոնյայի կողմից անմիջապես քաղաքացուն լսելը և տեղում նրա հարցերին լուծում տալը եթե համարենք «ֆաշիզմ», ապա էլ ինչը համարենք իրավական պետության և պետականության կայացմանն ուղղված գործողություններ. բամբասանքը՞, ցեխ շպրտելը՞, քարկոծելը՞:

Խորհուրդ եմ տալիս առողջ հոգով հետևել ոստիկանության հաշվետվողական զեկույցներին, որոնք փաստարկված են և ամենօրյա աշխատանքի մեջ չփնտրել լավը, այլ ուղղակի տեսնել:

Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել