Ովքե՞ր են նրանք. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ամենահարուստ դատավորները

Համեստ հայտարարագրեր. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում գույքերի, եկամուտների ու դրամական միջոցների հայտարարագրումն այնաստիճան մեծ չէ, որքան մեր ուսումնասիրած մյուս դատարաններում:

untitled-infographic (4)2011թ. ոչ մի դրամական միջոցներ չի ունեցել այս դատարանից Ալվարդ Հունանյանը, ով 2011-2013թ. զբաղեցրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

Հաջորդ տավա վերջում կնոջ դրամական միջոցները հասել են 2 մլն ՀՀ դրամի և 10 հազար ԱՄՆ դոլարի:

2014թ. նա 21 մլն ՀՀ դրամով բնակարան է գնել, ևս մեկն ուներ, իսկ դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 5,8 մլն ՀՀ դրամ և 8500 ԱՄՆ դոլար: Դատավորի ամուսին ունի 12 մլն ՀՀ դրամ ու 10 հազար ԱՄՆ դոլար: Դատավորի ու ամուսնու դրամական միջոցները կազմել են 26,9 մլն ՀՀ դրամ:

Նույն դատարանից Ամրահի Պետրոսյանի դրամական միջոցները 2014թ. վերջում կազմել են 18 մլն ՀՀ դրամ ու 25 հազար ԱՄՆ դոլար:

Նրա՝ աշխատանք չունեցող (ըստ հայտարարագրի) կնոջ դրամական միջոցները բոլոր տարիներին եղել են նույնը 8,5 մլն ՀՀ դրա մու 3 հազար ԱՄՆ դոլար: Դատավորի ու կնոջ դրամական միջոցները կազմել են 39 մլն ՀՀ դրամ:

Դատավորի դուստրը 2013թ. գնել է HYUNDAI ELANTRA 1.6 մակնիշի ավտոմեքենա՝ 9 մլն ՀՀ դրամ:

Կին դատավորներից Նարինե Բարսեղյանը դրամական միջոցները նույնպես տատանվել են նույն թվային հարաբերակցույթամբ, 2014թ. վերջում տիկին Բարսեղյանն ունեցել է 12 մլն ՀՀ դրամ և 26 հազար ԱՄՆ դոլար:

Նրա ամուսնու դրամական միջոցները կազմել են 2,3 մլն ՀՀ դրամ ու 29 հազար ԱՄՆ դոլար: Ստացվում է դատավորն ու նրա ամուսինն ունեն 41 մլն ՀՀ դրամ դրամական միջոցները:

Դատավոր Սլավիկ Թորոսյանը 2011թ. ունեցել է 30 մլն ՀՀ դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար ռուսական ռուբլի, հաջորդ տարիներին ոչ մի փոփոխություն, բացի այն հանգամանքից, որ հայտարարագրից վերացել է ռուսական ռուբլով դրամական միջոցները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու 2016թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Թորոսյանն ունի երկու բնակարան և մեկ հողամաս:

Պակաս դրամական միջոցներ չունի նաև դատավորի կինը, Սուսաննա Սամսոնյանը, ով 2014թ. վերջում հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար:

Այսպիսով՝ դատավորի և նրա կնոջ դրամական միջոցները կազմել են 47 մլն ՀՀ դրամ:

2011թ. սկզբում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանն ունեցել է 36 մլն ՀՀ դրամ, տարվա վերջում 50 հազար ՀՀ դրամի փոխառություն ստացել, ուստի նրա դրամական միջոցները այդքանով ավելացել են:

Հաջորդ տարի նույնպես փոխառության գործարքներ է կատարել՝ 128 հազար ԱՄՆ դոլարի: 2014թ. վերջում պարոն Նազարյանի դրամական միջոցները կազմել են 30 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար:

Դատավորի կինը 2012թ. 10 մլն ՀՀ դրամով վաճառել է իր BMW 530 մակնիշի ավտոմեքենան, նրա դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 12 մլն ՀՀ դրամ:

10 մլն դրամը դատավորի կինը՝ Աստղիկ Նազարյանը շրջանառության մեջ է դրել, մասնավորապես՝ 2013թ. փոխառություն է տվել ու ետ ստացել, իսկ 2014թ.-ին այդ գումարով գնել է LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա: Կնոջ դրամական միջոցները 2014թ. վերջում դարձել են 2,5 մլն ՀՀ դրամ: Այպսիով այս ընտանիքն ունի 57 մլն ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը 2011-2013թ. աշխատել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 2011թ. նա ունեցել է 15 մլն ՀՀ դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո և 5 հազար ռուսական ռուբլի: Այսպես բոլոր տարիներին, միայն 2013թ.-ին անհետանում ռուսական ռուբլով դրամական միջոցները: Դատավորն ունի 59 մլն ՀՀ դրամ:

Թեև դատավորի ամուսնու աշխատավարձը հարկային տարում կազմել է 373 հազար ՀՀ դրամ, սակայն նա փոխառությունների գործարքներ է իրականացրել՝ ստանալով 8,7 մլն ՀՀ դրամ վարկեր:

Այս դատարանից Գագիկ Խանդանյանը, ում դրամական միջոցներին մինչ այս անդրադարձել ենք, 2014թ.-ին ունեցել է 20 մլն ՀՀ դրամ և 35 հազար ԱՄՆ դոլար: Դատավորի կինը՝ Հռիփսիմե Գյամջյանը ունի 25.9 մլն դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար: Դատավորն ու նրա կինն ունեն 74 մլն ՀՀ դրամ:

Կարդացեք «Թանկարժեք արդարադատություն» շարքի մյուս հոդվածները՝

Թանկարժեք արդարադատություն. Վարչական դատարանի դատավորների միլիոնների հետքերով

Ո՞վ է Հայաստանի առաջին ատյանի դատարանների ամենահարուստ կին դատավորը

Թանկարժեք արդարադատություն. ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը

Թանկարժեք արդարադատություն. ինչքա՞ն եկամուտներ ունեն և ի՞նչ մեքենաներ են վարում մայրաքաղաքի առաջին ատյանի դատարանների նախագահները

Ո՞վ է ամենաշատ նվիրատվություն ստացող դատավորը և որքա՞ն է կազմել ամեացածր նվիրատվությունը

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ