Պետական դավաճանության գործ. ամբաստանյալի որդիները դատարան չեն գալիս

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի և Դիանա Գորոյանի գործով դատավարությունը:

Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի պաշտպանները դատարանին միջնորդրեցին՝ նրանց մտերիմների հետ տեսակցելու և հեռախոսակապի միջոցով շփվելու արգելանքը հանելու մասին: Մեղադրողը առարկեց այս միջնորդության դեմ՝ հայտնելով, որ դեռևս գործի քննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և արգելանքը հանելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել գործի արդար քննությանը:

Դատարանը որշեց միջնորդության քննությունը հետաձգել:

Այսօր պետք է հարցաքննվեին վկաները, որոնք, սակայն չէին ներկայացել դատարան: Նրանցից երկուսը ամբաստնյալ Կարինե Ղումաշյանի որդիներն են: Վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել