Ինչպիսի՞ն է ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներից մեկը նաև ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Կրթություն

2014 թ. – Հավաստագիր` Թաֆթս համալսարանի Ֆլետչեր իրավունքի և դիվանագիտության դպրոց
– Մասաչուսեթս (ԱՄՆ)

2004 թ. – Դիպլոմ – Հավաստագիր ` Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի Մարդու իրավունքների պաշտպանության խորացված ուսուցման բարձրագույն դպրոց – Վարշավա (Լեհաստան)

2003 թ. – Դիպլոմ – Հավաստագիր` Մարդու իրավունքներ և Մարդասիրական իրավունք խորացված ուսուցում – Լունդի համալսարան (Շվեդիա)

2001թ. – Դիպլոմ – Հավաստագիր` ԱՄՆ դատական համակարգում փաստաբանների դերը մրցակցային դատավարության շրջանակներում – Ամերիկայի իրավաբանների միություն (ABA) Ֆլորիդա (ԱՄՆ)

1999թ. – Փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր` Հայաստանի
Հանրապետության փաստաբանների միություն – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

1989-1994թթ. – Իրավաբան-իրավագետ՝ «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտ դիպլոմ – Երևան
(Հայաստանի Հանրապետություն)

1979-1989թթ. – Դպրոցի ատեստատ՝ Իսակովի անվան թիվ 132 ռուսական դպրոց – Երևան
(Հայաստանի Հանրապետություն)

Վերապատրաստում

2007-2008թթ. – Դիպլոմ՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական ուսումնասիրությունների երևանյան դպրոց – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

2008թ. – Հավաստագիր՝ Եվրոպայի խորհրդի դեմոկրատիայի և քաղաքական
ուսումնասիրությունների ամառային դպրոց – Ստրասբուրգ (Ֆրանսիա)

2006թ. – Հավաստագիր՝ «Դատական վեճերի ուսուցում մարդու իրավունքների պաշտպանների համար» – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

2005թ. – Հավաստագիր՝ «Կովկասն առանց գենդերային անհանդուրժողականության» – Քոբուլեթի
(Վրաստան)
2005թ. – Հավաստագիր՝ « Ստրատեգիական վեճ և դատական պրոցեսների մոնիտորինգ»՝ Մարդու իրավունքների Հելսինկյան Ֆոնդ – Վարշավա (Լեհաստան)

2003 թ. – Հավաստագիր՝ «Համաշխարհային ուսուցում Հայաստանի`ՀԿ Հզորացման ծրագիր» – Կազմակերպական զարգացման դասընթացներ ՀԿ-ների համար – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

2001թ. – Հավաստագիր` «Մարդու իրավունքներ, համաշխարհային մշակույթ,
հանդուրժողականություն և ուսուցման մեթոդները » – Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)

2001 թ. – Հավաստագիր` «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում և ցանցի ստեղծում» – Համաշխարհային ուսուցում` ՀԿ Հզորացման ծրագիր – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

2000թ. – Հավաստագիր` «Առևտրային օրենսդրության հիմունքներ» – Հայաստանում դատաիրավական և տնտեսական օրենսդրության բարեփոխումների ծրագիր – Երևան (Հայաստանի Հանրապետություն)

Աշխատանքային գործունեություն՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

2012թ. մայիսի 6-ից առ այսօր – Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգ – «Ժառանգություն » կուսակցություն (5-րդ գումարում)

2013թ.-ից առ այսօր – Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2012թ.-ից առ այսօր – ՀՀ ԱԺ 5-րդ գումարման բարեկամական մի շարք խմբերի անդամ ՝ Հայաստան- Ֆրանսիա, Հայաստան-Ֆիլիպիններ, Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Մալթա, Հայաստան- Հունաստան, Հայաստան-Կորեա, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Խորվաթիա, Հայաստան- Լյուքսեմբուրգ, Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Իտալիա, Հայաստան- Իսպանիա, Հայաստան-Թաիլանդ, Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Բելգիա

2012թ.-ից առ այսօր – Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2012թ.-ից առ այսօր – Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2012թ.-ից առ այսօր – Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրոնեստ) անդամ

2012թ.-ից առ այսօր – Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ

2013-2014թթ. – Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ

2013-2014թթ. – ՀՀ Ազգային ժողովի « Ժառանգություն » խմբակցության ղեկավար

2012-2013թթ. – ՀՀ Ազգային ժողովի « Ժառանգություն » խմբակցության քարտուղար

2010-2014թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայկական պատվիրակության փոխարինող անդամ

2009-2014թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ

2009-2014թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ (EPP)

2009-2014թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության (EPP) ընդլայնված բյուրոյի անդամ

2012-2013թթ. – Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ

2010-2012թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի անդամ

2007-2012 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգ – « Ժառանգություն »
կուսակցություն (4-րդ գումարում)

2007-2012թթ. – Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2010-2012թթ. – Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2010-2011թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ

2009-2010թթ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայկական պատվիրակության մշտական անդամ

Աշխատանքային գործունեություն՝ մարդու իրավունքների պաշտպանության

2000թ.-ից առ այսօր – «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ

1999թ.-ից առ այսօր – Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ

2006-2007թթ. – Իրավաբան՝ ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

2000-2005թթ. – «Պրոմեթևս» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ընտանեկան փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող

2005-2007թթ. – «Երկիր Մեդիա » հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի փաստաբանը» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող

2004-2005թթ. – «Էնդաքսի» ՍՊԸ տնօրեն

2000-2002թթ. – «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում մի շարք ծրագրերի ղեկավար

1999-2000թթ. – Փաստաբան՝ «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ

1999-2000թթ. – Իրավաբան՝ « Կանանց իրավունքների կենտրոն » հասարակական կազմակերպություն

1998-1999թթ. – Իրավաբան՝ « Հելսինկյան ընկերություն » հասարակական կազմակերպություն

1993-1996թթ. – Ավագ տեսուչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հաղթանակ արձանագրած բացառիկ քրեական գործը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի
պատմության մեջ

Երեք անմեղ շարքային զինծառայողների նկատմամբ արձակված ցմահ ազատազրկման դատավճռի բեկանում, նրանց տարիների ապօրինի կալանքից ազատում (Մատաղիսի գործ), 22 դեկտեմբեր, 2006
թվական

Միջազգային կոնֆերանսներ և համաժողովներ

2015թ.- ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի կողմից կազմակերպված «Արևելյան Եվրոպայի ապագան. Կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով բարձրաստիճան կլոր սեղան – ՆյուՅորք (ԱՄՆ)

2014թ. – Հայ իրավաբանների միության 25-րդ ազգային ժողով – ՆյուՅորք (ԱՄՆ)

2009թ. – Հայ իրավաբանների միության 20-րդ ազգային ժողով – Լոս Անջելես (ԱՄՆ)

2004թ. – Ռեգիոնալ սեմինար Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա կազմակերպված (UNDP, SIDA, Lund university, Raoul Wallenberg Institute) Թբիլիսի (Վրաստան)

2002թ. – Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցացիա (AFAJA) – Հայաստան-
Ֆրանսիա փաստաբանների համագործակցություն

Մրցանակներ և պատվոգրեր

2015թ. – « Տարվա մարդ` խիզախ հրապարակային խոսքի համար » – Խոսքի ազատության օրվա միջոցառումների կազմակերպման խորհուրդ

2012թ. – Տարվա ընդդիմադիր ԱԺ պատգամավոր (Արմենիա TV)

2010թ. – Ամենաոճային Կին Քաղաքական գործիչ (Style Screen)

2009 թ. – « Տարվա լավագույն եվրոպական նպաստ » (Best European Contribution of the Year) –
Հայաստանի Եվրոպական շարժման խորհուրդ (Council of the European Movement in Armenia)

2007թ. – « Զորավար Անդրանիկ » հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով,
շքանշանով և հուշամեդալով ՝ մասնագիտական հմուտ կարողությունների համար

2007թ. – Բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների, փաստաբանական ինստիտուտի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով

ԵԽԽՎ-ում հեղինակած ամենակարևոր փաստաթղթեր

• ԵԽԽՎ-ի կողմից ընդունված գրավոր հայտարարություններ`

« Հայերի ցեղասպանության ճանաչումը » (n°13192), 24 Ապրիլ, 2013 թվական

« Ուշադրություն հրավիրել Թուրքիայի անպատժելիությանը » (n°12849), 25 Հունվար, 2012 թվական

« Թեղուտ ծրագրի էկոլոգիական աղետի դատապարտում » (n°12847), 25 Հունվար, 2012 թվական

« Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) » (n°12758), 05 Հոկտեմբեր, 2011 թվական

« Լեռնային Ղարաբաղի կողմից դեմոկրատ պետության կառուցում » (n°12507), 27 Մայիս, 2011թվական

« Ադրբեջանի կողմից ստանձնած պարտականությունների չկատարում » (n°12583), 24 Ապրիլ,
2011թվական

«Կոչ Ադրբեջանին մինչև Եվրոպայի խորհուրդը անդամակցելը ստանձնած պարտականությունները և պարտավորությունները կատարելու վերաբերյալ» 05 Հոկտեմբեր, 2010 թվական

« Ադրբեջանում հայկական գերու սպանություն », 07 Հոկտեմբեր, 2010 թվական

• ԵԽԽՎ-ի կողմից ընդունված գրավոր զեկույցներ, զեկույց-կարծիքներ`

ԵԽԽՎ զեկույց` « Խոսքի ազատության և ինֆորմացիայի տարածման պաշտպանությունը ինտերնետում և առցանց մեդիայում » (n°12874), 12 Ապրիլ, 2012 թվական

ԵԽԽՎ զեկույց, կոմիտեի կարծիք՝ « Ավելի դեմոկրատ ընտրություններ » (n°13099), 02 Հոկտեմբեր, 2012
թվական

• ԵԽԽՎ-ի նախարարների կոմիտեին ուղղված գրավոր հարցեր`

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցական ուսուցման վերաբերյալ (n°13032), 01
Հոկտեմբեր, 2012 թվական

ՀՀ Ազգային ժողովում ամենակարևոր հեղինակած փաստաթղթեր

« Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ, 2015 թվական

« Հայաստանի Հանրապետությունում շարունակական բնույթ կրող հանցագործությունների անպատժելիության մասին » Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, 2015 թվական

« Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, 2015 թվական

« Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին » Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, 2014 թվական

« Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ, 2013 թվական

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել