Թանկարժեք արդարադատություն. Կոտայքի մարզի դատարանում ամենահարուստը դատավոր չէ, այլ դատավորի կին

Խորհրդային տարիներից մնացած գույք, հնամաշ աթոռներ ու սեղանները, անբարենպաստ պայմաններ կողմերի աշխատանքի համար. սա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիճակն է, իսկ աշխատակազմի, մասնավորապես դատավորների պարագայում պատկերն այլ է: Այս դատարանում կան մի քանի հարուստ դատավորներ, անդրադարձել ենք նրանցից ամենահարուստ երեքի եկամուտներին:

Yuri BaxdasaryabnԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Յուրի Բաղդասարյանը 2011թ.-ին ունեցել է 110 հազար ԱՄՆ դոլար, հաջորդ տարի նրա դրամական միջոցները շատացել են՝ հօգուտ 25 հազար ԱՄՆ դոլարի փոխառության՝ հասնելով 145 հազար ԱՄՆ դոլարի, աշխատավարձը տարվա կտրվածքով 6,3 մլն ՀՀ դրամ էր:

2013թ.-ին կտրուկ ընկել են, այսպես՝ տարվա սկզբում կազմում էին 110 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում ընդամենը 5 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում որևէ գործարքի, գնման մասին խոսք չկա, գումարները անհետացել են, թե ինչպես ու ուր, նշված չի:

2015թ.-ին այս դատավորը ստացել է 1,3 մլն ՀՀ դրամ փոխառություն, դրամական միջոցները՝ 8 հազար ԱՄՆ դոլար: Նրա ամուսինը հայտարարագրել է 17 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Ստացվում է դատավորն ու նրա կինն ունեն 12 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2011թ.-ին նրանք տիրապետում էին 71 մլն ՀՀ դրամի:

Էդգար Ռազմիկի ՍեդրակյանՀարուստ է այս դատարանից Էդգար Սեդրակյանը: 2011թ.-ին նրա տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 2,9 մլն դրամ, իսկ այ դրամական միջոցներում զրոները շատ են, նա տիրապետել է 30 մլն ՀՀ դրամի, 93 հազար ԱՄՆ դոլարի և 21 հազար եվրոյի:

2013թ.-ին այս դատավորը 57 մլն ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել, 2014թ.-ին նրա դրամական միջոցները կազմել են 19,5 մլն ՀՀ դրամ, 89 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո:

Հարուստ է նաև նրա կինը՝ Լեյլա Խեչումյանը, ում դրամական միջոցները 2014թ.-ի վերջում կազմել են 4,5 մլն ՀՀ դրամ, 9500 եվրո և 15 հազար ԱՄՆ դոլար: Այսպիսով դրամով՝ դատավորն ու նրա կինն ունեն 91 մլն ՀՀ դրամ միջոցներ:

Վարդան Պետրոսյանի գործից հայտնի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտնի է նաև իր եկամուտներով:

Վաղինակ Կարլենի ՄկրտչյանՆա պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին, հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Մկրտչյանն ունի 35 մլն ՀՀ դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո: Եթե դրամով հաշվենք, ապա նա ունի շուրջ 53 մլն դրամական միջոցներ:

Դատավորից հարուստ է նրա կինը՝ Գայանե Խաչատրյանը, ով 2012թ.-ի հարկային տարվա սկզբում ուներ 45 մլն ՀՀ դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար և 45 հազար եվրո, իսկ վերջում՝ զրոյական էին բոլոր միջոցները (միգուցե տեխնիկական սխալ է): Հաջորդ տարիներին տիկնոջ դրամական միջոցները հասնում են նույն կետին, իսկ 2014թ. վերջում կազմում են 43 մլն ՀՀ դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար և 45 հազար եվրո:

Տվյալ դեպքում, կարծես թե, զավեշտալի է փորձել գտնել հարցի պատասխանը, թե ով է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենահարուստ դատավորը, քանի որ այս դատարանի պաշտոնյաներից ամենահարուստը դատավորի կին է: Գայանե Խաչատրյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ երկու անգամ ավելի քան ամուսնունը, իսկ նրա և Վաղինակ Մկրտչյանի դրամական միջոցները միասին՝ 163 մլն ՀՀ դրամ են կազմում:

Նշենք նաև, որ միլիոնատեր այս դատավորն աշխատում է Աբովյանում, դատարանը անմխիթար վիճակում է:

Կարդացեք նաև՝

Թանկարժեք արդարադատություն. ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը

Թանկարժեք արդարադատություն. ինչքա՞ն եկամուտներ ունեն և ի՞նչ մեքենաներ են վարում մայրաքաղաքի առաջին ատյանի դատարանների նախագահները

Ո՞վ է ամենաշատ նվիրատվություն ստացող դատավորը և որքա՞ն է կազմել ամեացածր նվիրատվությունը

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ