Կաշառքի գործով որպես վկա հարցաքննելու համար դատախազի պետք է բերման ենթարկեն

Դատավորի օգնականի գործով որպես վկա պետք է հարցաքննվեն 4 անձիք, այդ թվում՝ դատախազ:

Այսօր հունվարի 13-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար այս գործով նիստը, սակայն դատախազը ներկա չէր: Որոշվեց հետաձգել, բայց մինչ այդ ամբաստանյալ՝ նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանի փաստաբանը միջնորդեց բերման ենթարկել այն վկաներին, ովքեր համառորեն չեն ներկայանում դատական նիստին:

Փաստաբանն ասաց, որ վկաների գործունեության արդյունքում դատաքննությունն է տուժում, նրա հետ համաձայն էր նաև տուժող կողմի ներկայացուցիչը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշվեց հաջորդ նիստին բերման ենթարկել այս գործով անցնող չորս վկաների, որոնցից մեկը դատախազ է:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արմինե Կարապետյանին, այն բանի համար, որ նա նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով:

Գ.Թ.

Կարդացեք նաև՝

«1500 դոլար փող ուզեցիք, չտվեցի». աղաղակում էր տուժողը դատարանում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել