Կրթության և գիտության նախարարության 2016-2020թթ. հաղորդակցության ռազմավարություն. հատկորոշված խնդիրներ

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Մարգարիտա Մելքոնյանի աշխատությունը «Կրթության և գիտության նախարարության 2016-2020թթ. հաղորդակցության ռազմավարություն. հատկորոշված խնդիրներ» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

1.    ԽՆԴՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կրթությունը  ամենահզոր զենքն է, որը կարող ենք 

օգտագործել աշխարհը փոխելու համար 

Նելսոն Մանդելա

Հայաստանում  օրեցօր շատանում են կոռուպցիոն դրսևորումները` վերածվելով ¦սովորական երևույթ»-ի: Հասարակության ոչ մի շերտ էապես չի գիտակցում ստեղծված իրավիճակի ծանրությունն ու չի վերաբերվում կոռուպցիային իբրև վնասակար երևույթի: Վերը նշված խնդրի հիմնական պատճառներից մեկը հասարակության ցածր իրավագիտակցության մակարդակն ու քաղաքական կամքի բացակայությունն է, որը, կախված կրթական ցենզից, էապես չի տարբերվում: Քաղաքական կամքի ձևավորման համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը, որն էլ կստիպի մարդկանց վերաբերվել կոռուպցիային իբրև կործանիչ երևույթի:

Մարդկանց իրավագիտակցության մակարդակը  բարձրացնելու լավագույն եղանակը   կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերի ներդրումն ու իրագործումն է: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ առաջարկվել են կրթության ոլորտում իրականցվող հետևյալ բարեփոխումները, որոնք սակայն  էապես չեն փոխում ստեղծված պատկերն ու չեն բարձրացնում մարդկանց իրավագիտակցության մակարդակը: Ստորև ներկայացնում եմ նախատեսվող միջոցառումների ցանկը[1]:


2.    ՄՇԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  • Հանրակրթական ծրագրերում սովորողների իրավագիտակցության բարձրացմանը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված թեմաների վերանայում

Առաջարկություն 1

Հանրակրթական ծրագրերում ՊԱՐՏԱԴԻՐ հակակոռուպցիոն ծրագրերի ներմուծում, թեմաների վերամշակում և պրակտիկ գիտելիքների փոխանցում:

  • Մանկավարժների էթիկայի կանոնների մշակում և հաստատում
  • Մասնագիտական ուսումնական հաստատություններում էթիկայի հանձնաժողովների ստեղծում
  • Եվրոխորհրդի աջակցությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդողների համար էթիկայի կանոնների մշակում և ներդնում

Խնդիր 2

Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ  մասնագիտական ուսումնական հաստատություններ, և դրանց թվին համապատասխան  էթիկայի հանձնաժողովների ստեղծումը կլինի ոչ արդյունավետ, քանի որ չի ստեղծվելու դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, բացի այդ նշված մարմինների ստեղծումը պահանջում է համապատասխան ֆինանսավորում, որի իրականացումը ՀՀ պետական բյուջեից կլինի անիմաստ:

Առաջարկություն  2

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում (իրազեկվածության մակարդակն ավելի ցածր է գյուղական համայնքներում) ստեղծել էթիկայի հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ինչպես հանրակրթական դպրոցների, այնպես էլ մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդողների համար էթիկայի կանոնների մշակմամբ և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության  իրականացմամբ: Էթիկայի հանձնաժողովի կողմից մշակված կանոնների խախտման համար սահմանել տույժ: Կրթության  և գիտության նախարարությանը կից ստեղծել համայնքներում գործող էթիկայի հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին:

  • Կրթության ոլորտում իրականացվող վերապատրաստման ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող թեմաների ներառում

Խնդիր 3

Կրթության ոլորտում ներգրավված բոլոր  մասնագետներն ուղղարկվում են վերապատրաստման դասընթացների: Չնայած նրան, որ վերապատրաստման դասընթացների հաճախելիությունը վերահսկվում է, այնուամենայնիվ օրենքով սահմանված է բացակայելու հնարավորություն (3 անգամ), իսկ բաց թողնված վերապատրաստման դասընթացները չեն լրացվում: Ստացվում է, որ  10 վերապատրաստման դասընթացից 3 անգամ բացակայած մասնագետի համար բացասական հետևանքներ չեն առաջանում:

Առաջարկություն 3

Վերապատրաստման դասընթացներից  օրենքով սահմանված կարգով բացակայած անձինք պարտադիր կերպով ներգրավվեն վերապատրաստման դասընթացների անցկացման երկրորդ փուլում: Դասընթացներից, թեկուզ և 3 անգամ բացակայած անձանց նկատմամբ սահմանել տույժ

Խնդիր 4

Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են 5 տարին մեկ անգամ` 2 շաբաթ տևողությամբ:

Առաջարկություն  4

Վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույց սահմանել 3 տարի ժամկետը:

Խնդիր 5

Վերապատրաստման ծրագրերում ներառված են միայն դասերի անցկացման  մեթոդաբանությանը վերաբերող  դասընթացներ:

Առաջարկություն 5

Կրթության ոլորտում իրականացվող վերապատրաստման ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող թեմաների ներառում և վերապատրաստված մասնագետների կողմից ուսումնական հաստատություններում սեմինար քննարկումների անցկացում:

Առաջարկություն  6

Նոր կայքէջ  ստեղծելու և շահագործելու փոխարեն, լրացնել հին կայքէջում առկա բացերն ու ապահովել Կրթության և գիտության նախարարության գործունեության թափանցիկությունն ու  հաշվետվողականությունը:

Կայքէջում պարտադիր կերպով ներառել հետևյալ տեղեկատվությունը `

  • հանրակրթական ոլորտում մատուցվող կրթական ծառայությունների համար կատարված ծախսերի մասին հաշվետվություն
  • կատարված ֆինանսական ծախսերի մասին հաշվետվություն
  • հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություն
  • կրթության ոլորտում բյուջեի կատարման հաշվետվություն

 

  1. Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով սոցիոլոգիական հարցումների, հետազոտությունների իրականացում, արդյունքների հրապարակում:

Առաջարկություն  7

Կատարված հարցումների և հետազոտությունների անցկացման արդյունքում վեր հանված խնդիրների լուծումների առաջարկում և դրանց վերաբերյալ դասընթացների ներառում հանրակրթական, ինչպես նաև վերապատրաստման ծրագրում: Բարձրացված խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների հրատարակում

  • Կրթության ոլորտում գործող իրավական ակտերի վերանայում ` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից:

 Խնդիր  8 [2]

Ոլորտում առկա խնդիրներն են`

  • Դպրոցներում և ԲՈՒՀերում պարբերաբար կազմակերպվող դրամահավաքներ
  • ԲՈՒՀերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների կրթաթոշակների յուրացում
  • Գյուղական համայնքների ուսուցիչների աշխատավարձերի սահմանման չափորոշիչների անհամաչափությունը քաղաքային համայնքներում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերին: Նույն աշխատանքի դիմաց քաղաքային համայնքի ուսուցչին տրվում է աշխատավարձ դրույքաչափի համաձայն, իսկ գյուղական համայնքի ուսուցիչներին` աշակերտների քանակով հաշվարկված: Վերը նշված տարբերությունը չի տարածվում դպրոցի տնօրենների վրա, վերջիններս վարձատրությունը նույնանման է, անկախ նրանից թե գյուղական թե քաղաքային համայնքի դպրոց են ղեկավարում:  
  • գյուղական համայնքներում աշխատանքի են ընդունվում անձինք, ովքեր չունեն անգամ տարրական գիտելիքներ և մասնագիտական որակավորում:

Առաջարկություն 8

  • Սահմանել հստակ չափորոշիչներ, որոնց հիման վրա մրցութային կարգով կընտրվեն և գյուղական և քաղաքային համայնքների և ուսուցիչները և տնօրենները:
  • Դպրոցներում և բուհերում անհիմն անցկացվող դրամահավաքներից խուսափելու համար, սահմանել կոնկրետ գումարի չափ (տարեկան 5000 դրամ),որից ավելի կարգելվի գանձել աշակերտներից և ուսանողներից: Հավաքված գումարը կծախսվի երեխաների կարիքները հոգալու, ֆակուլտատիվ առարկաներին մասնակցելու, խիստ անհրաժեշտության դեպքում դասարանի բարեկարգման վրա  

7.    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ [3]

Կրթության ոլորտում առկա կոռուպցիան համատարած երևույթ է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Ստորև ներկայացնում ենք կրթության ոլորտում իրականացված հակակոռուպցիոն միջազգային փորձը `

Մակեդոնիա

  • Իրականացվել է ուսուցում դպրոցների ուսուցիչների համար` պիլոտային ծրագրերի միջոցով:
  • Իրականացվել են դասընթացներ յոթերրորդ դասարանցիների հետ` Քաղաքացիական Կրթություն առարկայի շրջանակներում
  • Մրցութային կարգով ընտրվել են աշակերտների կողմից ներկայացված լավագույն հաշվետվությունները, որոնք ներկայացվել էին գրավոր աշխատանքների, ներկայացումների, նկարների և հոլովակների տեսքով,
  • Կազմակերպվել է միջոցառում, որտեղ աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները և կազմվել է Քաղաքական Փաստաթուղթ, որն էլ հրապարակվել և ներկայացվել է լրատվամիջոցներին: Ծրագրին մասնակցել են 100 աշակերտներ և 30 ուսուցիչներ :

 Չինաստան

  • 10 ռեգիոնների 7 համայնքներում, այդ թվում Պեկինում, Տիանջինում և Շանհայում իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնց հիմնական նպատակն էր բարեխղճության ներառումը կրթական համակարգի մեջ,
  • Ծրագրի մասնակիցներն էին աշակերտները, ուսուցիչներն ու ադմինիստրացիայի անդամները,
  • Ծրագիրը անցկացվել է ոչ միայն տարրական դասարանների ,այլև միջին դասարանների աշակերտների համար,
  • Կրթության գիտության նախարարության կողմից ծրագրի կատարումն իրականացվում էր մշակութային միջոցառումների, նկարչության, ներկայացումների, քննարկումների, իրազեկման սեմինարների և խաղերի միջոցով:

 

Նոր Զելանդիա

  • Երկրի արդարադատության նախարարությունը մշակել է «Ասա ոչ կաշառակերությանը» ծրագիրը և պարբերաբար կազմակերպում է դասընթացներ տարբեր նախարարություններում և հատկապես հասարակության համար` սովորեցնելով մարդկանց թե ինչ անել այս երևութի դեմ պայքարելու համար: Այս ծրագիրը իրականացվում է նաև կրթության նախարության աշխատակիցների և դպրոցների ուսուցիչների համար:

Հոնկոնգ

  • Այստեղ հակակոռուպցիոն միջոցառումները իրականացվում են մանկապարտեզներում` մանկուց այս երևույթի դեմ պայքարի մտածելակերպի ձևավորման նպատակով: 

 

Մեքսիակա

  • Երկրում մշակվել և ակտիվորեն ներդրվել է էլեկտրոնային կայք` խաղի տեսքով, որին մասնակցում են ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները, իսկ ուսուցիչները իրականացնում են փորձի և գաղափարների փոխանակում:

       Սինգապուր

  • Հակակոռուպցիոն հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ ուսանողների համար` բացատրելով այդ երևույթի վտանգավորությունըը, ինչպես ուսանողների, այնպես էլ հասարակության համար:

Ճապոնիա

  • Ամեն տարվա դեկտեմբեր ամսին երկրում իրականացվում է հակակոռուպցիոն էթիկայի շաբաթ, որին ակտիվ մասնակցում են ինչպես պաշտոնյաները, այնպես էլ ուսումնական հաստատություններն ու հասարակության անդամները:

        Մալազիա

  • Պետծառայողները անցնում են պարտադիր 5 մոդուլներից բաղկացած հակակառուպցիոն դասընթացներ`5-6 ամսվա ընթացքում, աշխատանքից մասամբ ազատ գրաֆիկով:

8.    ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ՀԱՏԿՈՐՈՇՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

ԲՈՒՀերում և դպրոցներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանել քննությունների  անցկացման հետևյալ կարգը`

  • Քննական աշխատանքների բանավոր ձևի փոխարինումը գրավոր ձևով: Ուսանող/աշակերտուսուցիչ/դասախոս շփման նվազեցում:
  • Պատահականության սկզբունքով համակարգիչը կընտրի կոդ, որը կհամապատասխանի ուսանողի քննական աշխատանքի ստորին մասում լրացված կոդին: Արդյունքում կապահովվի քննական աշխատանքի անանունությունը:
  • Քննական աշխատանքի կրկնակի ստուգում տարբեր դասախոսների/ուսուցիչների կողմից:
  • Քննական աշխատանքի անանությունը խախտել փորձող դասախոսի/ուսուցչի աշխատանքից անհապաղ հեռացում, առանց այլ պատժի տեսակների կիրառման:
  • Դասախոսների աշխատավարձերի բարձրացում, որը մասնակիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը:
  • Քննական տարբերակի ընտրություն համակարգչի միջոցով` պատահականության սկզբունքով:
  • Քննության ընթացքը հսկող հսկիչներին խրախուսանքների տրամադրում` քննական խախտումները բացահայտելու համար:

Աղյուսակ  1. ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն

Առաջարկություն Համապատասխան  օրենքում  փոփոխության անհրաժեշտութուն Արդյունք
ՀԿ-ների ներգրավում կոռուպցիայի դեմ պայքարին  ՀԿ-ների  մասին ՀՀ օրենք Կբարձրացվի  հասարակության տարբեր տարիքային խմբերի իրավագիտակցության մակարդակը
Պաշտոնատար անձանց համար հակակոռուպցիոն և բարեղճության վերաբերյալ մասնագիտական  սեմինարների կազմակերպում Համապատասխան պատկան մարմինների կանոնադրություններ Կբարձրացվի  պաշտոնատար անձանց իրավագիտակցության մակարդակը
Հակակոռուպցիոն պարտադիր դասընթացներ ներառել հանրակրթական դպրոցների ծրագրերում, սահմանել տարեվերջյան քննություն ուսուցանված նյութից Կրթության մասին ՀՀ օրենք Կբարձրացվի  աշակերտների իրավագիտակցության մակարդակը
Իրականացնել հակակոռուպցիոն ուսուցում մանկապարտեզներում և նախակրթարաններում Կրթության մասին ՀՀ օրենք Երեխաների մեջ իրավագիտակցության սերմանում

 


9.    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  իրականացման  2015-2018 թվականների միջոցառումների ծրագիր

[1] Տես Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  իրականացման  2015 – 2018 թվականների միջոցառումների ծրագիր

[2] https://iravaban.net/109989.html

[3] https://infozakon.com/news/court/2682-mezhdunarodnyy-opyt-antikorrupcionnogo-prosvescheniya.html

Կարդացեք նաև՝

Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ