Լոռու մարզում կոռուպցիոն ռիսկերը բարձրագույն կրթության ոլորտում

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խումբը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Լոռու մարզում կոռուպցիոն ռիսկերը բարձրագույն կրթության ոլորտում» թեմայով:

Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, Վանաձոր քաղաքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից, փաստաբանական գրասենյակներից, իրավաբան ուսանողներ:

Քննարկման ընթացքում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խմբի անդամները ներկայացրեցին Լոռու մարզում բարձրագույն կրթության բնագավառում հաճախակի հանդիպող կոռուպցիոն երևույթները և ռիսկերը, ներկայացրեցին այդ երևույթների հետևանքով առաջացող բացասական հետևանքները, ներկայացվեց հետազոտություն Բոլոնյան համակարգի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա` ՀԱԳՀ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչը ներկայացրեց ոլորտում կատարվող դրական տեղաշարժերը և հետագա բարեփոխումների համար կարևորեց ուսանողության շրջանում իրավագիտակցության փոփոխությունը:

DSC03428 DSC03440

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ