«Աղջկա հետ շնացողի մասին». զավեշտալի հատված Աստրախանի դատաստանագրքից

«Դատաստանագիրք Աստրախանի Հայոց» գրքում բավականին հետաքրքիր և զավեշտալի սանկցիաներ կան: «Պատժի մասին» 7-րդ հոդվածում կարդում ենք.

«Աղջկա հետ շնացողի մասին

Եթե որևէ ամուսնացած տղամարդ, որի կինը կենդանի է, շնացել է որևէ աղջկա հետ. եթե աղջկա կամքով ու հավանությամբ է եղել, և աղջիկն իմացել է, որ տղամարդը կին ունի՝ երկուսին էլ՝ աղջկան և տղամարդուն, պետք է հրապարակավ ձաղկեն և կտրեն նրանց քթերը: Իսկ եթե աղջիկը չի իմացել, որ այդ տղամարդը կին ունի, իսկ տղամադրը շողոքորթ խոսքով հաճոյացած լինելով աղջկան՝ համոզել ու կատարել է այդ գործը ասելով՝ ես քեզ կնության կվերցնեմ, այսպիսի պատահարի դեպքում շնացող տղամարդը պարտավոր է առատաձեռն դրամով աղջկան ամուսնացնել այնպիսի մարդու հետ, որի հետ նա կկարողանար ամուսնանալ, եթե կույս լիներ: Եվ կուսապղծության համար պետք է հատել տղամարդու քիթը: Եթե տղամարդը, առանց աղջկա հավանության բռնությամբ է կատարել այդ գործը, այդ տղամարդուն պետք է մահապատժի ենթարկել՝ կտրելով նրա գլուխը, իսկ աղջկան պատիժ չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել