Նորություններ

Շահերի բախման հարցերում մենք ունենք օրենսդրական բացեր. Սիրանուշ Սահակյան

Օրենսդրական բացեր. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հնչող քննադատությունների հիմքը տեսնում է  հարցերի պատասխանն այս խնդրում: Ըստ նրա՝ հանձնաժողովը գործում է, ընդ որում՝ արդյունավետ իր լիազորությունների շրջանակներում: Մանրամասները հարցազրույցում:

– Մայիսի 15-ին հուշագիր համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև: Ի՞նչ այն ձեզ տվեց ամիսներ անց:

– Հուշագրերի նպատակ հետևյալն էր՝ ապահովել էթիկայի հանձնաժողովի հասանելիությունը պետական մարմինների կողմից վարվող տվյալների նկատմամբ: Ներկայումս տեխնիկական կապակցման աշխատանքներ են տեղի ունենում, մեր համակարգը, կապակցվելով այլ պետական մարմինների համակարգերին, կարողանում է ստուգել հայտարարագրերում ներկայացված տվյալների արժանահավատությունը, օրինակ՝ անշարժ գույքի հետ կապված տվյալները մենք տեսնում ենք պետական մարմիններում արձանագրված տվյալներով և կարող ենք համադրել հայտարարագրերում ներկայացված տվյալների հետ ու բացահայտել՝ ներկայացվածը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

Համակարգն արդյունավետորեն աշխատում է ոստիկանության, զագսերի դատաբազաների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետռեգիստրի, որոշակի դժվարություններ կան կադաստրի բազաների հետ:

– Այն հասարակական կազմակերպությունները, որոնք ձեզ դիմում են ներկայացրել, ասել են, որ հանձնաժողովը վեր չի հանում այնպիսի խնդիրներ, որոնք կապված են շահերի բախման հետ և այլն: Վերլուծություն կա՞, ըստ որի՝ շահերի բախման հարցում որոշ խնդիրներ եք վեր հանել:

– Կարծում եմ, մասնագիտական բոլոր կառույցները միալեզու են, որ շահերի բախման հարցերում մենք ունենք օրենսդրական հարցեր: Քննադատությունը հաճախ հասցեագրվում է նրան, որ շահերի բախման շատ ավելի նեղ հասկացություն է ընդունվում մեր ներպետական օրենսդրությամբ, քան ընդունված է միջազգային ստանդարտներով, հաճախ առերևույթ կամ պոտենցիալ շահերի բախման իրավիճակները մեր օրենսդրությամբ չեն դիտարկվում որպես այդպիսին, որի առնչությամբ պետք է վարույթներ իրականցվեն ու հետևանքներ առաջանան: Այս առումով մենք ևս կիսում ենք քննադատությունները, բայց կարծում եմ՝ միակ հասցեատերը նման դժգոհությունների չի կարող լինել հանձնաժողովը, օրենսդրական նախաձեռնության իրավունք հանձնաժողովը չունի, շատ կարևոր է, որ ԱԺ պատգամավորները, կառավարությունը ևս կիսեն այդ գաղափարները և նախաձեռնեն օրենսդրական փոփոխություններ: Մենք օրենքում տրված ձևակերպումների հիման վրա կիրառում ենք գոյություն ունեցող նորմերը և ինքնուրույն իրավաստեղծում չենք կարող իրականացնել, մենք կաշկանդված ենք օրենքով սահմանված շրջանակներում:

– Այն շրջանակներում, որ կաշկանդված չեք եք, ի՞նչ եք արել:

– Կարող եք ծանոթանալ իրականացված վարույթներին: Բոլոր այն դեպքերը, որոնք ներկայացվել են հանձնաժողովի ուշադրությանը, այստեղ մեր օրենսդրության իմաստով շահերի բախում չի եղել, և որևէ մեկը չի քննադատել, որ հանձնաժողովի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար չէին կամ մենք շրջանցել ենք օրենքը: Այստեղ կա օրենսդրական խնդիր:

– Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հանձնաժողովի գործիքակազմի և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

– Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ կան միջոցառումներ, որոնք առնչվում են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Որոշակի միջոցառումներ են նախատեսված օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողի դասի ձևավորման ուղղությամբ, որտեղ հանձնաժողովի իրավասություններին վերաբերող գործողություններ են նախատեսված, ընդգծվում է, որ պետք է ինստիտուցիոնալ կարողությունները զարգացվեն: Թերևս տեղյակ եք, որ հանձնաժողովը ինքնուրույն աշխատակազմ չունի, իսկ այն ամբողջ գործողությունը, որը դուք տեսնում և գնահատում եք, իրականացվում է հանձնաժողովի 5 անդամների միջոցով, այսինքն՝ շատ սահմանափակ ռեսուրսներով մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարում, և այն աշխատանքը, որ իրականցվել ենք ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հրապարակումների հիմքում է ընկած՝ նույն հայտարարագրման համակարգի արդյունավետ գործարկման արդյունքում էապես մեծացել է հայտարարագրման, պաշտոնատար անձանց գույքին վերաբերող հրապարակումները, սա ակնհայտորեն հանձնաժողովի գործունեության արդյունավետության ինդիկատոր է: Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակներում քննարկման առարկա է դառնում հանձնաժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր, առարկա են դառնալու նաև հանձնաժողովի կողմից պատրաստված օրենսդրական առաջարկները, արդյունքները խումբը կներկայացնի կառավարությանը, որն էլ սահմանված կարգով ընթացք կտա:

– Իսկ նախանշված ժամկետներ կա՞ն:

– Ժամկետներ համապատասխան իրավական ակտում մատնանշված չեն, փուլային տարբերակով է գնում, որոշակի հարցեր լուծում ստանում են, աշխատանքային խմբի ղեկավարը, հետևողականորեն մոտեցում դրսևորելով հարցերին, այդ մասին տեղյակ է պահում կառավարությանը:

Կարդացեք նաև՝

Ո՞ւր է ի վերջո այցելել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը. ԱՄՆ, Արգենտինա, թե՞ երկուսը

Գնումների ոլորտի կոռուպցիայի և ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անգործության մասին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովն իր ողջ գործունեության ընթացքում ընդամենը 4 վարույթ է հարուցել

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել