Նորություններ

Սահմանադրություն փոխելով հետ ենք գնում դեպի զրոյական մակարդակ. փաստաբան

Զարգացած պետություններն ունեն օրենսդրական կայուն դաշտ. եթե օրենքը գործում է և դրա արդյունքում ակնահայտ են դառնում խնդիրներ և փոքր փոփոխությունների դեպքում այդ օրենքի արդյունավետությունն ավելի մեծանում է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Օրենքը պետք է էվոլյուցիա ապրի, պիտի աշխատի օրենքը, և հասկանանք, թե ինչ խնդիրներ կան:  Մի պրիմիտիվ օրինակ բերեմ. Քեական դատավարության օրենսգիրք գործում է 1999 թվականից և այս 16 տարիների ընթացքում որոշակի էվոլյուցիա ապրել է: Դատարանները հասարակությունը, քաղաքացին արդեն համակերպվել են դրան ու թեթևակի  որոշակի փոփոխությունների արդյունքում այն  ավելի արդյունավետ է աշխատում:  Հիմա մենք սահմանադրություն ենք փոխում, վերադառնում ենք զրոյական մակարդակ,  որտեղից մենք պետք է սկսենք մեր կյանքը կառուցել՝ այդ սահմանադրության հիման վրա»,- ասաց փաստաբանը:

Նա իր խոսքում նշեց, որ բացի գլոբալ փոփոխությունը, ծանոթանալով Սահմանադրության նախագծին, տեսել է խնդրահարույց դրույթներ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, նաև իր համար ընդունելի չէ նախագծով առաջարկվող պետության կառավարման մոդելը:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերին տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքե:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել