Հարուստ տատի դաժանաբար սպանության մեջ մեղադրվող թոռան գործը դատարանում է

24-ամյա Ալբերտ Մոմջյանը ամբաստնյալի աթոռին է իր 68-ամյա տատիկին՝ գործարար,  «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանին դաժանաբար սպանելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա, ժամանակավորապես բնակվելով իր տատի բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը:

Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցը սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել տատին ու դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Այս գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել