Նորություններ

Վճռաբեկ դատարանը վերացրել է անձին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավական անորոշությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վճռաբեկ դատարանի վերջին որոշումներից մեկի վերաբերյալ, որով վերացվել էպատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու պայմաններում անձին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա իրավական անորոշությունը։

Մասնավորապես Ա. Ղամբարյանը գրում է.

«ՀՀ վճռաբեկ դատարանը, 2015թ.–ի հունիսի 5–ր որոշմամբ վերացրեց պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու պայմաններում անձին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա իրավական անորոշությունը։ Վճռաբեկ դատարանը նշված գործով հայտնել է քրեական արդարադատության համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ դիրքորոշումները։ Առաջին, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ այդ հանցագործության համար անձի քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք:

Երկրորդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում իր ամրագրումը ստացած այն նորմը, ըստ որի` մեղադրյալի (կասկածյալի) վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ, 65-րդ հոդվածի 3-րդ մասեր), չի կարող բացառել սուտ մատնություն կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Մեղադրյալի (կասկածյալի) կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով սուտ մատնություն կատարելու արդյունքում կխախտվեն այլ անձանց` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մի շարք իրավունքներ (անձի պատվի, արժանապատվության, բարի համբավի, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և այլն), ինչն անթույլատրելի է իրավական պետությունում: Կարծում եմ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները բխում են քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ինքնավարության պահանջից»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել