Հարցազրույցներ

«Պետության համար մենք արդյունավետ գերատեսչություն ենք». պետգույքի կառավարման վարչության պետ

«Տարիներով չշահագործվող մեքենաները կամ վատ վիճակում գտնվող մեքենաները դեռ գերատեսչությունների բալանսներում էին հաշվառված և հնարավոր էր տարբեր ծախսեր ցույց տալ դրանց դեպքում (վառելիքի դուրս գրում, վերանորոգում):  Եվ կառավարությունը որոշեց բոլոր այդպիսի մեքենաները կրճատել, որպեսզի բյուջեից ավելորդ ծախսեր, կոռուպցիոն ռիսկեր չլինեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով վերջերս ավտոմեքենաների շահագործումից… Read more »

 

5 տարի անց բուժծառայությունները կլինեն լիովին անվճար. նախարարը ներկայացնում է ծրագիրը

Առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը 120 միլիարդ դրամ է, ոչ սպիտակ դաշտում կատարվողը՝ 85 միլիարդ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում է անկաշկանդորեն. դրանք առկա են, հայտնի է՝ որտեղ, և դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվում են: Իրավաբան.net -ի «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի զրուցակիցը Լևոն Ալթունյանն է: –Պարոն Ալթունյան, խնդրում եմ ներկայացրեք… Read more »

Այս գործիքը հենց այն էր, ինչը մեզ պակասում էր կոռուպցիայի դեմ պայքարում. Մարիամ Զադոյանը՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին

Միջազգային փորձը, մասնավորապես` ՀոնկԿոնգ, Սինգապուր, Լատվիա, Լիտվա և այն, ցույց է տալիս, որ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն մոդելը անկախ ունիվերսալ մարմինն է, որը կիրականացնի ոչ միայն քննչական, այլև` կանխարգելիչ ու կրթական գործառույթներ:

Ապօրինի հարստացման հանցակազմի նախատեսման անհրաժեշտությունը միանգամայն հիմնավորված է. փաստաբան Զորայր Հարությունյան

Ապօրինի հարստացման քրեականացումը անգամ ուշացած է: Փաստաբան Զորայր Հարությունյանի համոզմունքն է. «Նմանօրինակ հանցակազմի ամրագրումը մի քանի անգամ կավելացնի գրանցվող հանցադեպերի քանակը, իհարկե օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության պայմաններում։ Պետք է նշել, որ էապես կբարձրանա հասարակության դերակատարությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։