Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններ

Գործադիր մարմնում աշխատանքի փորձը հնարավորություն տվեց պատկերացնելու խնդիրները ներսից. ՄԻՊ թեկնածու

Գործադիր մարմնում աշխատանքի այս տարիների փորձը լիարժեք հնարավորություն տվեց պատկերացնելու խնդիրները ներսից: Երկրորդ՝ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպես է պետական մարմինը ընկալում օմբուդսմենի զեկույցները և ինչպես դա շարադրել (հստակ և միաժամանակ պաշտպանին հատուկ խստությամբ), որ ի վերջո հասնես արդյունքի:

Ովքե՞ր են ՄԻՊ երեք թեկնածուները

Թեև Բարգավաճ Հայաստան խմբակցությունը նպատակ ուներ առաջադրել փաստաբան Մակար Եղազարյանին, սակայն պարոն Սահակյանը փոխանցեց, որ խմբակցությունից առաջադրում չի եղել:

ՄԻՊ ամենաճիշտ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է. փաստաբան

Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների ներկայացման ժամկետը: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ առաջադրված է երեք հոգու թեկնածությունը՝ ԲՀԿ-ի կողմից փաստաբան Մակար Եղյազարյանի, ՀՀԿ-ի կողմից ներկայիս արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, և մի քանի պատգամավոր կողմից առաջադրվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սաֆարյանը ասաց, որ… Read more »

«Ունեմ բավարար անկախությունը՝ չընկնելու իշխանության կամ ընդդիմության ազդեցության տակ». ՄԻՊ թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հավասար չափով հասանելի չէ Երևանի և մազերի բնակիչների համար: Պնդում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, փաստաբան Մակար Եղիազարյանը: Սա առաջին խնդիրն է, որ նա արձանագրեց ոլորտում:

Խոսակցություններ կան, որ Կարեն Անդրեասյանի նկատմամբ հարկադրանքներ են կիրառվել. Նիկոլ Փաշինյան

Մարդու իրավունքների երեք պաշտպանների հետ կապված մեր երկրում խնդիր է եղել: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա հիշեցրե, որ ՄԻ բոլոր պաշտպաններն իրենց պաշտոնը լքել են ժամանակից շուտ:

ՄԻՊ-ի գործունեության արդյունավետությունը կախված է նրա հեղինակությունից. փաստաբան

Փաստաբան Արփինե Եղիկյանը չի գտնում, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը կապված է նրա գործունեության քննադատության հետ, նրա կարծիքով՝ հրաժարականն ունի անձնական դրդապատճառներ: Այդուհանդերձ փաստաբանը համարում է, որ սա անսպասելի և չհիմնավորված որոշում էր:

ԱՄՆ դեսպանատունը՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին հայտարարություն է տարածել

Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը: Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր… Read more »