«Իգլայի» գործ

«Ես չեմ եկել պաշտպանվելու». Սամվել Բաբայանը՝ վերաքննիչ դատարանին

Քրեական վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին, շարունակվեց  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով բողոքների քննությունը։ Գործով անցնող ամբաստանյալ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը դատարան է եկել ոչ թե պաշտպանվելու, այլ ներկայացնելու այն փաստերը, որոնք առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել՝ դատավճիռն… Read more »

կարդալ »

Հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով  դատավճիռները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով  դատավճիռները: Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի… Read more »

կարդալ »

«Մաքուր, արդար դատավճիռ լինի, որ դուրսը տեսնելուց քեզ ասեմ՝ ես քո ցավը տանեմ». ամբաստանյալ

Այսօր «Իգլայի» գործով դատարանը լսեց ամբաստանյալների ռեպլիկները և պաշտպանական ճառերը: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը  պաշտպանական ճառում ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը: Արմեն Պողոսյանն իրեն առաջադրված… Read more »

կարդալ »

«Գտնում եմ, որ Սամվել Բաբայանը պետք է արժանանա արդարացման դատավճռի». պաշտպան

Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դատարանը լսեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպանի Ավետիս Քալաշյանի պաշտպանական ճառը։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն,… Read more »

կարդալ »

«Ասել են՝ 2009-ին սպանություն է եղել․ եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը». Սանասար Գաբրիելյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլն ավարտվեց: Մեղադրող դատախազ  Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից վերցրած տեղեկանքը, որով ապացուցվում է, թե գործով վկա Աշոտ Շուշանյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել: Հիշեցնենք, որ վկան ասել էր, թե  հարցաքննության օրը ժամեր շարունակ նրան ԱԱԾ շենքում են պահել: Մեղադրողի… Read more »

կարդալ »

Ես ուղղակի որպես մասնագետ բացատրել եմ, թե դա ինչ է. Սամվել Բաբայանը «Իգլայի» մասին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Իգլայի» գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Բաբայանը։ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման… Read more »

կարդալ »

Սամվել Բաբայանը կապ չունի. կեղծ փողերի դրվագով ցուցմունք տվեց ամբաստանյալներից մեկը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստին կեղծ փողերի դրվագով հրապարկվեց ամբաստանյալ Ժորա Զաքարյանի ցուցմունքը։ Ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը․ «Իմ ծանոթ Անդրանիկ Քոչարյանը իմանալով, որ ես հասկանում եմ քիմիայից, ինձ բերեց մեկ հատ 20 եվրոյանոց թղթադրամ, որը… Read more »

կարդալ »

«Ես հիանալի հիշողություն ունեմ, էդ խոսակցությունը սկիզբ է ունեցել». Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ապացույցները, մասնավորապես՝  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները, որոնք գաղտնալսվել էին։ Հրապարակված հեռախոսազրույցները տեղի են ունենմ Հրաչյա Մայիլյանի, Սանասար Բաղդասարյանի, Ժորիկ Զաքարյանի, Արմեն Պետրոսյանի և հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանի միջև: Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պետրոսյանի և… Read more »

կարդալ »

«Իգլայի» գործով ուսումնասիրվում են ձայնագրությունները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով շարունակվեց դատավարությունը։ Այս դատական նիստին ուսումնասիրվում են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները: Ձայնագրությունները վերարտադրելուց առաջ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այս ձայնագրություները ոչ մի կերպ չեն վերաբերում գործին, դրանք իր ընտանիքի անդամների հետ խոսացություններ են․ «Ընտրությանը վերաբերող… Read more »

կարդալ »

Զենքը վտանգ չի ներկայացնում. Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի մասին

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեբերի 25-ին շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցներ։ Դատարան բերվեց «Իգլա» տեսակի հրթիռը, կեղծ թղթադրամները և քիմիական նյութերով շշերը, որոնցով մշակվել են թղթադրամները: Ապացույցներից ներկայացվեց նաև «Սամսունգ» տեսակի պլանշետ-համակարգիչը, որով նկարել էին հրթիռը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բուկլետի հետ միասին: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ… Read more »

կարդալ »

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել