Օֆշորի գործ

Օֆշորի գործ. ինչու՞ դատախազը չէր ներկայանում նիստերին

Գործով ամբաստանյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պաշտպանն այսօր մեջբերումներ արեց տուժող Փայլակ Հայրապետյանի նախաքննական ցուցմունքներից՝ պնդելով այն հանգամանքը, որ իրականում իր պաշտպանյալի և այժմ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի միջև եղել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, միասին բիզնես են սկսել, և Աշոտ Սուքիասյանը վստահությունը չարաշահելու եւ խաբեությամբ գույքին տիրանալու գործողություններ չի կատարել:

կարդալ »

Փայլակ Հայրապետյանը ստորագրել է փաստաթուղթ՝ իր ունեցվածքի հանդեպ լայն լիազորություններ տալով ամբաստանյալին. վկա

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց սկանդալային օֆշորային գործով դատավարության հերթական նիստը:

Գործով վկաններից` Նելլի Հարությունյանը և Արփիկ Պալյանը չէի ներկայացել դատարան: Այս վկաներեը մի քանի անգամ ծանուցվել, սակայն չեն ներկայացել դատարան: Դատարանը հայտեցն, որ ևս մեկ անգամ ծանուցվելու և չներկայանալու դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին՝ վերջիններիս բերման ենթարկվելու համար:

Գործով վկա` Սասուն Նազարյանը, դատարանում պատմեց, որ տուժող Փայլակ Հայրապետյանի հետ ծանոթացել է 30 տարի առաջ և աշխատել է վերջինիս մոտ որպես իրավախորհրդատու: Իսկ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր հարևանն է եղել:

կարդալ »

Օֆշորի գործով հարցաքննվեց էկոնոմիկայի նախարարության վարչության պետը

Նա նշեց, որ այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գործարարների միջև նստելու սովորություն չի ունեցել, հավանաբար նստած է եղել սեղանի գլխամասում: Ու նաև Աշոտ Սուքիասյանի կողմից բերված հումքը թղթե ծրարի մեջ չի եղել ու ինքն էլ մկրատով չի բացել այդ ծրարը, ինչպես պնդում է տուժող Փայլակ Հայրապետյանը:

կարդալ »

«Օֆշորի գործ». դատավորի զբաղվածության պատճառով նիստը հետաձգվեց

Սկանդալային օֆշորի գործով այսօր ժամը 12-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց՝ գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանի զբաղվածության պատճառով: Նիստը նշանակվել է ժամը 14-ին: Դատարան էին եկել գործով տուժող անցնող գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը, մեղադրող դատախազը: Նրանք հայտնեցին, որ նիստի հետաձգման վերաբերյալ իրենց նախապես չեն հայտնել: Իրավաբան.net

կարդալ »

Օֆշորի գործով Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը չշարունակվեց. տուժողը դժգոհ էր

Ամբաստանյալը խնդրեց նիստը հետաձգել և առանց իր պաշտպանի ներկայության չշարունակել դատաքննությունը: Տուժող Փայլակ Հայրապետյանը դժգոհ էր, որ նիստը պետքէ հետաձգվի. «Մի հոգի չի գալիս, նիստը հետաձգվում է, էսպես ո՞նց կլինի»: Դատավորը պատասխանեց. «Այդպես էլ է լինում»:

կարդալ »

Ու՞մ կենացն է խմել Նավասարդ Կճոյանը Եվրոպայում. սկանդալային օֆշորի գործով հարցաքննվում է տուժողը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սկանդալային օֆշորի գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը:

կարդալ »

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել