Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության դատական գործը

Ըստ փաստաբանի՝ նախկին ընկերուհու սպանության մեջ մեղադրվողին ստիպել են ասել, թե խուզարկության ժամանակ ինքն իրեն վնասել է

Նշենք նաև, որ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար այս գործով հերթական նիստը, հարցաքննության էին հրավիրված վկաներ, սակայն նիստը հետաձգվեց՝ մեղադրողի բացակայության պատճառով:

կարդալ »

Երիտասարդ աղջկա դաժան սպանության գործով հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները

Նախկին ընկերուհու՝ Մարիամ Հունանյանի դաժան սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործով այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամբաստանյալի հարցաքննությունը:

կարդալ »

Երիտասարդ աղջկա դաժան սպանության համար մեղադրվողը դատարանում վստահեցրեց, որ կապ չունի հանցագործության հետ

Փաստաբանը փոխանցեց, որ ամբաստանյալը ստիպված լռել է՝ մտածելով, որ կարող են իր հարազատներին վնաս տալ, սակայն որոշել է մեկուսարանում բարձրաձայնել իր դեմ կատարվածի մասին. «Իրոք, հասել է մեկուսարանում ու դիմում է գրել, որ էն ինչ-որ ես գրել եմ ինքնախոստովանական ցուցմունքում դրանք բռնությունների արդյունք են»,- նշեց մեր զրուցակիցը:

կարդալ »

«Խոստացել էր անակնկալ անել, ընկերուհու աչքերը փակել էր, անմիջապես հանել դանակն ու կտրել նրա պարանոցը»

«Նույն ալեհավաքն է սպասարկել, նույն հեռախոսահամարի վրա զանգը կատարվել…»,- այսօր Երիտասարդ մատուցողուհու` Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կատարվում էին հեռախոսազանգերի վերծանումներ:

կարդալ »

Մատուցողուհու սպանության գործը. դատախազը ժամանակ խնդրեց

Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` փետրվարի 5-ին, շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

կարդալ »

«Հարգելի մեղադրող, տողեր եք բաց թողնում». մատուցողուհու սպանության գործի դատաքննությունն անցնում էր թեժ մթնոլորտում

Բացի այդ, նա նկատեց, որ մեղադրողը տողեր է բաց թողնում. «Հարգելի մեղադրող տողեր եք բաց թողնում»,- նկատողություն արեց, ինչն էլ դուր չեկավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, վերջինս փաստաբանին արգելեց տեղից խոսել, առաջարկեց գրառումներ անել, երբ մեղադրողն ավարտի, կարող է հայտարարությամբ հանդես գալ և ներկայացնել առարկությունները:

կարդալ »

Ամբաստանյալ հետաքրքրվեց՝ մսի տհաճ հոտ գալի՞ս էր իր վրայից. մատուցողուհու սպանության գործը

Բացի այդ, այսօր հետազոտվեց նաև լազերային սկավառակ, որտեղ առկա էին երկու տեսաֆայլեր` 4 րոպե տևողությամբ, տեսագրություններն արվել էին քննչական գործողությունների շրջանակներում:

կարդալ »

Վկան նախ ասել էր, թե աղջկան սպանելուց ամբաստանյալը փակել է նրա աչքերը, այնուհետև փոխել ցուցմունքը. Փաստաբանը հակասություններ է տեսնում

Մյուս հակասությունը կապված է ամբաստանյալի հագուստի հետ, որի վերաբերյալ առաջին ցուցմունքում Միլենան նշում էր, որ Դավիթը եղել է «սև կոշիկներով, սև տաբատով ու սպորտային կուրտկայով», այնուհետև հաջորդ ցուցմունքում փոխում է՝ասելով, որ եղել է «ցեպով վերարկույով», այնուհետև ասում է որ իրեն մոտեցել է վազելով, հետո փոխում ասում է արագ քայլելով:

կարդալ »

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել