Դատավորի օգնականի գործ

Դատական կաշառքի գործը. դատախազը պահանջեց դատավորի կին օգնականին 3 տարվա ազատազրկման դատապարտել

Դատավորի օգնականի կողմից կաշառք պահանջելու գործով այսօր մեղադրող դատախազը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց Արմինե Կարապետյանին 3 տարվա ազատազրկման դատապարտել:

կարդալ »

Տուժողը դժգոհել է, որ չի կարող 1500 դոլար կաշառքը տալ ու ստիպված է դիմել դատախազություն

Այսօր դատարանում հետազոտված հեռախոսային խոսակցություններից մեկում տուժողը՝ Ալինա Հովհաննիսյանը զրուցելով վկաներից մեկի հետ ասել է, որ իրենից փող են ուզել, ինքը ի վիճակի չէ գումար տալ, ուստի ստիպված պետք է գնա ու ցուցմունք տա այդ մասին:

կարդալ »

Կաշառքի գործը. ըստ դատավորի՝ դատախազն իրեն սպառնացել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանի կողմից 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու գործով նիստն այսօր` փետրվարի 1-ին նույնպես անցավ թեժ մթնոլորտում: Երկու վկաներ հարցաքննվեցին:

կարդալ »

«Ասեց՝ դատավորի հետ մոտիկ ենք, էնպես կանենք, որ էրեխու համար լավ կլինի». դատավորի օգնականի գործով վկայի ցուցմունքը

Տուժող Ալինա Հովհաննիսյանի ընկերուհի Նոնա Բարսեղյանը պատմեց, որ Ալինայի հետ տանն են եղել, երբ նրա բջջային հեռախոսին զանգահարել է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանն ու կանչել դատարան: Գնացել է, վերադառնալուց հետո իրեն կանչել է իրենց տուն, ասել, թե իր տղայի` Գարիկի հետ կապված 1500 դոլար գումար են ուզում: Ինքն ասել է, որ չի կարող գումարով օգնել: Ալինան փորձել է ծանոթ-բարեկամներից գումարը հայթհայթաել, սակայն չի կարողացել:

կարդալ »

«Ի՞նչ շանտաժ, Ձեզ մի հատ կարգի բերեք». տուժողը գոռաց պաշտպանի վրա

Հարցաքննության ժամանակ երբեմն թե տուժողը, թե ամբաստնյալն ու նրա պաշտպանը հունից դուրս էին գալիս: Եվ պաշտպանական կողմի միևնույն հարցը՝ վերոհիշյալ հանգամանքի վերաբերյալ, մի քանի անգամ կրկնելուց հետո տուժողն ասաց. «Դուք էլ եք ինձ ճշտել՝ երկուսով» (Նկատի ունենալով ՝ ամբաստնյալին և նրա պաշտպանին): Պաշտպանը պատասխանեց. «Շանտա՞ժ ես անում»: Իսկ տուժողը խնդրեց պաշտպանին. «Կարգի հրավիրեք Ձեզ»: Այս արտահայտության համար թե պաշտպանը, թե դատավորը սաստեցին նրան: Պաշտպանն ասաց, թե «գողական է գնում», իսկ դատավորն էլ՝ «բա կինը նման արտահայտություն կանի՞»:

կարդալ »

«Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս». դատավորի օգնականի գործով տուժողի ցուցմունքը

Տուժողը պատմեց, որ իրենից կաշառք վերցնելու մասին շատերն են իմացել՝ հարևաններն ու բարեկամները: Իսկ հարցին, թե ինչու է նրանց պատմել, պատասխանեց. «Չեմ պատմել, գումար եմ ուզել, ասել եմ, որ ինձնից կաշառք են ուզում, որ էրեխես չդատվի»:

կարդալ »

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել