Կհանգստանանք 3 օր անընդմեջ

2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 845 – Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը: Ըստ որոշման՝

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Խաչվերացի տոնն է, որը հասարակությունն այլ կերպ անվանում է Սուրբ Խաչ:  Այդ օրը նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել