Բնակչի վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրում

Բնակչության պետական ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները`

  1. հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտը).
  2. անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.
  3. կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
  4. քաղաքացիությունը.
  5. ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
  6. սեռը.
  7. մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.
  8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).
  9. մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.
  10. կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել