Վարորդը հաղթել է ՃՈ-ին՝ բեկանելով թվով 4 տուգանքների որոշումները. արագությունը սահմանափակող նշանը ծածկված էր ծառերի ճյուղերով

Արմեն Մելիքսեթյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության՝ 4 որոշումները անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցվոր Արմեն Մելիքսեթյանը փաստարկներ և հիմնավորումներ է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկից մոտավորապես 100 մետր ներքև տեղադրված է 40 կմ/ժ առավելագույն արագությունը սահմանափակող ճանապարհային նշանի պահանջը: Արագությունը արձանագրվել է ստացիոնար արագաչափով և հայցվորն այն գերազանցելով 4 անգամ տուգանվել է:

Ինչպես հետագայում պարզվել է` նշանը ծածկված է եղել ծառերի ճյուղերով և Արմեն Մելիքսեթյանը կարող էր տեսնել միայն այն դեպքում, եթե իմանար դրա գտնվելու վայրը: Հայցվորը վերադասության կարգով որոշումները բողոքարկել է, սակայն մնացել է առանց բավարարման:

Վարչական դատարանը վարույթը ընդունել և դատաքննություն է՝ պարզելով, որ վերոնշյալ փողոցներում իսկապես առկա են եղել ծառեր, որի հետևանքով հնարավոր չի եղել նկատել նշանը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի` Նշանները տեղակայվում են այնպես, որպեսզի դրանք չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տեղակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեսանելի լինեն երթևեկության մասնակիցների համար (օրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտող (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության սյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին:։

Դատարանը վճռել է հայցվոր Արմեն Մելիքսեթյանի հայցը բավարարել և ՀՀ ճանապարհային ոստիկանության որոշումները անվավեր ճանաչել:

Հետագայում՝ ՀՀ ՃՈ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որպեսզի անվավեր ճանաչվի վարչական դատարանի որոշումը՝ Արմեն Մելիքսեթյանի հայցը բավարարելու մասին: Վարչական վերաքննիչ դատարանն այն վերադարձվել է և որոշումը մնացել է անփոփոխ: ՃՈ-ն փորձել է Վճռաբեկ դատարանի միջոցով փոխել վճիռը, սակայն ապարդյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել