Ե՞րբ ոստիկաններն իրավունք չունեն կրելու զենք

Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է ծառայողի զեկուցագիրը`ուղղված ծառայության պետին` իր անմիջական պետի միջնորդությամբ:

Զենքը կրելու կամ գործածելու հետ կապված պարտադիր կանոնները սահմանված են ՀՀ կառավարության № 1366-Ն որոշման 18-32-րդ կետերում:

Պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք ստացած ոստիկանության ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:  Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:

Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):

Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

Քաղաքացիական հագուստով գտնվելու ժամանակ ծառայողը ևս կարող է կրել զենք, սակայն դա պետք է լինի քողարկված կարգով: Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ որոշ դեպքերի:

Եթե ՀՀ տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում բացակայում է զենքն անվտանգ պահելու հնարավորությունը , ապա գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:

Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության hամար պատասխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաս: Զենքը նաև ժամանակավորապես ի պահ է հանձնում ստորաբաժանման հերթապահ մաս ծառայողի ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդի մեկնելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել