Ե՞րբ կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 49–րդ հոդվածի համաձայն` մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե՝

1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը.

2) լրացել է մասնակցի 55 տարին, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է վկայակոչված օրենքով սահմանված պայմանները.

Մասնակիցը կարող է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տնօրինել իր կուտակային կենսաթոշակը` անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից:

Կուտակային կենսաթոշակ ստանալու համար մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակների հիման վրա հաշվարկած հավասարաչափ ամսական վճարների մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին տրամադրել տեղեկանք` սույն մասի առաջին նախադասությամբ նշված տեղեկություններով: Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած` մինչև մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել