Ինչպե՞ս ստանալ առևտրով զբաղվելու թույլտվություն

Առևտրով զբաղվելու ցանկցող անձինք լիցենզիա ստանալու նպատակով առաջնահերթ պիտի հայտ ներկայացնեն լիցենզավորող մարմին`վերջինիս ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 287-Ն որոշման` լիցենզիա ստանալու մասին հայտը, լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան քսաներեք աշխատանքային օրվա ընթացքում հայտը կամ բավարարվում է կամ մերժվում:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիան տրվում է անժամկետ։ Առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի կազմակերպման համար տրվում է առանձին լիցենզիա, ինչի համար գանձվում է ամենամյա տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով`

  1. Երևան քաղաքում կազմակերպման համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով (1000,000 դրամ)
  2. Մարզկենտրոններում կազմակերպման համար բազային տուրքի 500-ապատիկի չափով (500,000 դրամ)
  3. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար բազային տուրքի 300-ապատիկի չափով (300,000 դրամ)

Լրացուցիցիչ կարգով հայտնենք, որ լիցենզիայի կրկնօրինակը տալու, ինչպես նաև լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է վճար բազային տուրքի 10-ապատիկի չափով` 10,000 դրամ, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար` բազային տուրքի եռապատիկի չափով`3000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել