Որքա՞ն պետք է վճարել պետական ռեգիստրից տեղեկություններ ստանալու համար

ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում զետեղված տեղեկությունները, համաձայն ՀՀ կառավարության № 860-Ն որոշման, կարելի է տրամադրվում են ինքնաշխատ եղանակաով, որի համար պետք է մուծել համապատասխան վճարներ:

Այսպիսով, 1 ամսվա համար նախատեսված ժամանակահատվածում տեղեկությունների տրամադրման համար վճարվում է`
1. 20,000 դրամ` նոտարների համար
2. 1000,000 դրամ ` նոտարական պալատի համար

Մեկ ամսավա ընթացքում մինչև 40 հարցման դեպքում վճարվում է`ՀՀ-ում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցիչների համար` 100,000 դրամ, իսկ 41 հարցման դեպքում`250,000 դրամ:

Մեկ ամսվա համար նախատեսված ժամանակահատվածում այլ ֆինանսական կազմակերպությունները տեղեկություններ ստանալու համար պետք է մուծեն 200,000 դրամ, շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները`500,000 դրամ, էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար` 200,000 դրամ, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձինք` 500,000 սրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել