Սպանություն Պտղնիում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Պտղնի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արսեն Ազիզյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեյից հաղորդում են, որ նախնական քննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդն սպանվել է համագյուղացու կողմից՝ 2015թ. օգոստոսի 27-ին՝ ժանը 08:00-ի սահմաններում։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգից Պտղնու ձորում՝ 300մ հեռավորությունից կրակել և սպանել է Պտղնու ձորում գտնվող ձկնաբուծարանի մոտ կանգնած Արսեն Ազիզյանին:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Պտղնու ձորում՝ տուժողին  պատկանող ջրավազանի տարածքից 300մ հեռավորության վրա հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի 21 պարկուճ, ջրավազանի մոտ՝ արնանման լյարթացած հետքեր, կողքի սպիտակ քարերի վրա հրազենային գնդակի հետադարձացատքի երեք հետք, իսկ դիմացի ծառի մոտ 10սմ տրամագծով բնի վրա միջանցիկ հրազենային հետք, ձկնաբուծարանի պահակակետի մուտքի մոտ հայտնաբերվել է 2 հատ որսորդական հրացանի պարկուճ և մեկ որսորդական հրացան:

Կասկածյալը ձերբակալվել է, նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգը՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 275 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ:

Դիակի վրա հայտնաբերվել  է 6 հրազենային վնասվածք, որից 2-ը ձախ ձեռքի արմունկի շրջանում, 2-ը ձախ ուսի շրջանում, 1-ը աջ կրծքավանդակի կենտրոնական մասում, իսկ մյուսը մեջքի կենտրոնական հատվածում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել