Գլխավոր դատախազը նոր Սահմանադրության նախագծում. փաստաբանները՝ փոփոխությունների մասին

Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազության և քննչական մարմիններին: Եթե գործող Սահմանադրությամբ դատախազին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ 6 տարի ժամկետով, ապա ըստ նախատեսվող կարգավորումների՝ օրենքով սահմանված կարգով դատախազին նշանակում է Ազգային ժողովը՝ 6 տարի ժամկետով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:

IMG_1834-copy-440x293 (1)Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ անհրաժեշտ է հասկանալ գործող ինստիտուտների թերություններն՝ այսինքն ո՞րն էր այն թերությունը, որ գլխավոր դատախազը նշանակվում էր նախագահի առաջարկությամբ. «Ինչո՞ւ է մեզ հարկավոր այս փոփոխությունը: Այս ինստիտուտը բխում է նրանից, որ դատախազությունը պետք է հանդիսանար ոչ թե արդարադատության համակարգի մաս, այլ գործադիր իշխանության»,- իր խոսքում նշեց Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց, որ ընդհանրապես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին. «Ես կարծում եմ՝ եթե ինչ որ մի փաստաթուղթ ես փոխում կամ նորն ես ընդունում՝ նախորդի փոխարեն, ապա առաջինը՝ դու պետք է բացահայտես այն խնդիրները որոնք այսօր ունես, իսկ եթե դու ասում ես, որ խնդիր չունես՝ ապա այդ դեպքում ինչո՞ւ ես փոխում »,-հարց բարձրացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանն անիմաստ է համարում այս փոփոխությունը. «Իրականում կարիք չկա փոփոխելու, որովհետև գլխավոր դատախազի առաջարկումը պետք է լինի թափանցիկ և հիմնված լինի զտման մեխանիզմի հիման վրա, բայց եթե մենք փոխում ենք և նախագահի փոխարեն առաջարկում է վարչապետը կամ կուսակցությունները, ապա բովանդակային առումով ստացվում է, որ նույն նախագահն է այդ առաջարկությունը բխեցնելու և Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնություն ունենալու պայմանով էլ ընտրվում է գլխավոր դատախազը»,- ասաց Նիկոլայ բաղդասարյանը:

Փոխվել է նաև գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու կարգը. գործող Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ լինել: Ըստ նախագծի՝ Ազգային ժողովը սեփական նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Jora_01285Իսկ փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ գլխավոր դատախազի առաջադրման և պաշտոնանկ անելու կարգը կկարգավորվի ՀՀ Դատախազության մասին օրենքով: Թեև, ըստ նրա, այնուամենայնիվ հարկավոր է հստակեցնել՝ ո՞վ է լինելու այն սուբյեկտը, որ կառաջարկի գլխավոր դատախազի թեկնածությունը. «Ես ուսումնասիրել եմ 4-րդ գլուխը՝ Ազգային ժողովին առնչվող, ինչպես նաև Կառավարության գլուխը, որտեղից ենթադրվում է, որ վարչապետի և կառավարության լիազորությունների մեջ չի մտնում և վերջիններիս տրված չէ իրավասություն Ազգային ժողովին առաջարկելու գլխավոր դատախազի թեկնածություն՝ որի հիման վրա էլ Ազգային ժողովում պատգամավորների ձայների մեծամասնության երեք հինգերորդով էլ պետք է ընտրություն կատարի»,- իր խոսքը եզրափակեց փաստաբանը:

Ըստ գործող Սահմանադրության՝ անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել դատախազի պաշտոնում, այս կետը մնացել է անփոփոխ:

Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել