Նորություններ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտոմեքենայի տեխզննման համար

ՀՀ կառավարության N 350-Ն որոշումը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն ավտոմեքենայի տեխնիկական զննության համար:

Այսպես, տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողը բանկերին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի բնօրինակները` տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը, մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում:

Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը, բանկերի կողմից տիրապետողին տրված կտրոնի 2-րդ հատվածը, հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել