Նորություններ

Քանի՞ ժամ կարող են աշխատել վարորդները

2007 թվականի ՀՀ կառավարության N 201- Ն որոշումը իր մեջ պարունակում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի վերաբերյալ դրույթներ:

Այսպես, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը:

Երկու հանգստյան օրով, հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող վարորդների ամենօրյա աշխատանքի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 8 ժամը, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` մեկօրյա հանգստյան օրով` 7 ժամը:

Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում վարորդների ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը չի կարող գերազանցել օրական 10 ժամը:

Միջքաղաքային փոխադրումների իրականացման ժամանակ վարորդի ամենօրյա աշխատանքի տևողությունը կարող է ավելացվել մինչև 12 ժամ:
Եթե վարորդի մնալն ավտոմոբիլում նախատեսված է 12 ժամից ավելի տևողությամբ, երթուղի է մեկնում երկու վարորդ, իսկ ավտոմոբիլը պետք է սարքավորված լինի վարորդի հանգստատեղով:

Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում քաղաքային և մերձքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիներում աշխատող վարորդների ամենօրյա աշխատանքի տևողությունը, կողմերի համաձայնությամբ, կարող է ավելացվել մինչև 12 ժամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել