Նորություններ

Որքա՞ն պետք է վճարեք տեխնիկական անձնագիր ստանալու համար

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար գանձվում է պետակն տուրք՝ բազային տուրքի 12-պատիկի չափով (12.000 ՀՀ դրամ):

Մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների հաշվառման համարանիշ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով (6.000 ՀՀ դրամ):

Դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի 25-պատիկի չափով (25.000 ՀՀ դրամ):

Ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով (6.000 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել