Նորություններ

Ու՞մ և քանի՞ տարով են տրամադրում զենք

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին` թույլտվություն տալու լիազորությամբ օժտված Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:

Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել սահմանված կարգով:

Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռեւոլվեր), ոչ ավելի, քան 6 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռեւոլվեր ) և դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր՝ որպես հրազեն եւ գազային զենք, ձեռք են բերվում առանց լիցենզիայի և գրանցման ենթակա չեն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել