Նորություններ

Իրազեկում չհաշվառված անձանց

2005 թվականի N 1231-Ն որոշման 7-րդ կետը սահմանում է, որ չհաշվառված անձը բնակության վայրի տեղական ռեգիստրին դիմում է ներկայացնում հետևյալ ժամկետներում` նշելով բնակության վայրի հասցեն`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձինք` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը.

բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում.

գ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած անձը` համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո
15-օրյա ժամկետում:

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին՝ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել