Ինչո՞վ էր զբաղվում կացնահարված 25-ամյա տղան

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենից 75 հասցեի տանը հայտանաբերվել է 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, սպանված երիտասարդը երեք անգամ դատապարտվել է գողության և գողության փորձի հոդվածներով: Առաջին անգամ նա դատապարտվել է 2007 թվականին, երբ դեռևս 17 տարեկան է եղել: Համաձայն մեղադրական եզրակացության՝  նա 2006 թվականի օգոստոսի 18-ին մտել է մեկի բնակարան, այնտեղից գողացել բջջային  հեռախոս, իսկ նույնս թվականի դեկտեմբերի 3-ին հափշտակել է 1.5 միլիոն դրամ արժողության ոսկյա իրեր:

Երկրորդ անգամ նա ամբաստնյալի աթոռին է հայտնվել 2011 թվականին՝ նորից բնակարանային գողության և գողության փորձի մեղադրանքով: Դատարանը այս դեպքում դատավճիռ կայացնելիս, մեղմացուցիչ հանգամանք է դիտարկել այն, որ նա խոստովանական ցուցմունքներ է տվել և օգնել հանցագործության բացահայտմանը: 2011 թվականի օգոստոսի 23-ին առաջին ատյանի դատապանը նրան գողության համար դատապարտել է 4 տարվա ազատազրկման, իսկ գողության փորձի համար՝ 2 տարվա ազարազրկման, սակայն այս մասով համաներում է կիրառվել նրա նկատմամբ:

Երրորդ անգամ նա դատապարտվել է բոլորովին վերջերս՝ մայիսի 2-ին՝  գողության փորձի համար: Համաձայն գործի նյութերի՝ նա  այս տարվա հունվարի 9-ին 17:00 սահմաններում, իր համար վերնազգեստ և տաբատ գնելու նպատակով միայնակ գնացել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, մտել է «Զառա» հագուստի խանութ, որտեղ ուրիշի գյուքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նշված խանութից վերցրել է 2 հատ տղամարդու վերնազգեստ, այնուհետև մտել է հանդերձարան, կոտրել է 1 հատ վերնազգեստի պաշտպանիչը, այն հագել է պաճկոնի տակից և փորձել է հափշտակել նշված զգալի չափի 14.000 ՀՀ դրամ արժողության նշված վերնազգեստը, սակայն իր կամքից անկախ հանգամաքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ խանութից դուրս գալիս բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:

Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 1 տարի 4 ամսվա ազատազրկման, սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝  պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել