Նորություններ

Ո՞վ չի կարող լինել դոնոր

ՀՀ օրենքը «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» սահմանում է այն անձանց ցուցակը, ովքեր չեն կարող լինել կենդանի դոնոր:

Այսպես, օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը քաղաքացուց (կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե՝
ա)չի լրացել քաղաքացու 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի)
բ) քաղաքացին սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ.
գ) քաղաքացին հղի է
դ) քաղաքացին պատիժ է կրում ազատազրկման վայրում, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր)
ե) պատանդ է
զ) լրացել է քաղաքացու 65 տարին:

Օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե պարզվել է, որ դրանք պատկանում են անձի, որը տառապում է ռեցիպիենտի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հիվանդությամբ:

Կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել