Նոր որոշում. Ինչպե՞ս ձեռք բերել սննդամթերք արտակարգ դրության ժամանակ

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 648-Ն որոշմամբ սահմանվում է արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի և ձեքբերման հատուկ կարգը:

Այսպես, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը, ձեռքբերումը և շրջանառությունն ապահովում է շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը էներգոհամակարգի, սննդաարդյունաբերության և բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս բոլոր կազմակերպությունների գործունեությունը կազմակերպում է արտակարգ դրությանը համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և վերահսկողություն:

Արտակարգ դրության ժամանակ հանձնաժողովն ապահովում է տեղական արտադրության կենսապես կարևորագույն սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որակի պահպանության վերահսկումը և բնակչության կողմից ձեռքբերման հնարավորությանը համապատասխանող առաջարկի առկայությունը: Հանձնաժողովը որոշում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի գինը բնակչության գնողունակությանը համապատասխան:

Հանձնաժողովի որոշմամբ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի ծավալները կարող են սահմանափակվել՝ կախված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից և անձի համար դրա անհրաժեշտությունից:

Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, պահպանության հատուկ ռեժիմ իրականացնելու նպատակով արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կենսաապահովման օբյեկտներում սահմանում է շուրջօրյա հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել