Նորություններ

Ի՞նչ աշխատանքների մեջ չեն կարող ներգրավվել կալանավորները

ՀՀ կառավարության № 960-Ն որոշման հավելվածով սահմանվում է աշխատանքների և պաշտոնների այն ցանկը, որով արգելվում է ներգրավել կալանավորներին: Դրանք են`

ա) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ,

բ) այն շինություններ, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև այն շինություններ, որոնցում պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր, հատուկ տեխնիկական միջոցներ,

գ) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

դ) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

ե) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

զ) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

է) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ, պետ,

ը) ոգելից խմիչքների արտադրություն,

թ) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն,

ժ) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ,

ժա) որպես տեսանկարահանող-լուսանկարիչ, ինչպես նաև ավտոտրանսպորտի վարորդ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել