Նորություններ

Ո՞ր զենքերն են համարվում վտանգավոր

Գոյություն ունեցող զինատեսակների (հրազեն, սառը, նետողական, օդածնշիչ, գազային, ազդանշանային, ռազմամթերք) մի մասը կյանքի և առողջության համար որոշակի վտանգ են ներկայացնում: Դրանցից 2-ի` սառը շեղբավոր և նետողական զենքերի վտանգավորության մասին նշվել է Ներքին գործերի նախարարի № 482 հրամանում, ըստ որի`

Սառը շեղբավոր և նետողական զենքով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք հասցնելու հնարավորությունը որոշվում է հետևյալ կերպ`

ա) 30-50 սմ հաստությամբ սոճու տախտակե թիրախի վրա առաջացած վնասվածքի հարաբերական խորությամբ (հաստատված է որ սոճու տախտակի մեջ շեղբի մխրճման խորությունը պետք է լինի 10 մմ-ից ոչ պակաս)

բ) հատուկ պլաստիկ թիրախի (Мишень պատրաստվածք, որը մարդու մկանակազմության նմանակումն է) վրա 20 մմ-ից ոչ պակաս.

գ) հարվածող-ջարդող զենքի հարվածի ուժի և խոցման մակերեսի ցուցմունքներով ( Кистень սարքի վրա), որոնք համեմատվում են բժշկական համապատասխան տեղեկատուների տվյալների հետ:

Եթե փորձարկումները հնարավոր չեն, ապա վտանգավորության աստիճանը որոշվում է դատաբժշկական փորձաքննությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել