Ե՞րբ է մերժվում կամ նվազեցվում ապահովագրական հատուցման վճարումը

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի RL1-001 կանոնի 8.3.8-րդ կետի համաձայն՝ Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման վճարումը մերժվում կամ նվազեցվում հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

ա) տուժող անձը կամ նրա իրավահաջորդը տվյալ վնասի գծով արդեն իսկ հատուցում է ստացել այլ ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ Բյուրոյից (անկախ հատուցման գումարը վճարված լինելու հանգամանքից) կամ վնասը պատճառած անձից և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձից կամ նրանց անունից` բացառությամբ, եթե նշված անձանց միջև առկա է գրավոր ձևով կնքված և գործող համաձայնագիր կամ գրավոր հայտարարություններ, համաձայն որոնց` տուժողը կամ նրա իրավահաջորդը ստանձնում է կողմերի միջև առկա այլ հարաբերություններով չպայմանավորված պարտավորություն ապահովելու նախապես իր կողմից ստացված և (կամ) նախապես իր համար վճարված գումարների վերադարձը վնաս պատճառած անձին և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված դեպքերում Ապահովագրողը հատուցված գումարը (բացառությամբ Վկայագրում նշված չհատուցվող գումարի չափով մեկ անգամ վճարված գումարից) մաս հանում է տուժողին պատճառված փաստացի վնասից,

բ) տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից խախտվել են Պայմաններով սահմանված ապահովագրական հատուցում ստանալու համար Ապահովագրողին դիմելու ժամկետները և չի հիմնավորվել Պայմանների 8.2.2 կետում նշված հանգամանքների առկայությունը,

գ) տուժողը կամ նրա իրավահաջորդը Պայմանների 8.2.7 կետի համաձայն փաստաթղթերի ցանկը ստանալուց հետո եռամսյա ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի,

դ) պատահարի առաջացման մեջ բացակայում է ապահովագրված անձի մեղավորությունը, եթե տուժող է հանդիսանում պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օրինական հիմքով տիրապետող այլ անձ,

ե) պատահարի առաջացման մեջ առկա է տուժողի կամ տուժողի ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձի ոչ դիտավորյալ մեղքը՝ տվյալ տուժողի գույքին պատճառված վնասների մասով, ընդ որում, հատուցումը մերժվում է (նվազեցվում է) տուժողի կամ տուժողի ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձի մեղքի աստիճանին համամասնորեն, բացառությամբ սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքերի,

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել