Նորություններ

Պատժվում է արդյո՞ք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է մեկ կարևոր դրույթ կենդանիների պաշտպանության համար:

Այսպես, օրենսգրքի 92-րդ հոդվածը նախատեսում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելըառաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Քանի որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, նշանակում է, որ տուգանքը կազմում է 5500-27.500 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել