Ինչպե՞ս ձեռք բերել արտաքին առևտուր իրականացնելու համար թույլտվություն

ՀՀ կառավարության 1524 որոշմամբ սահմանվում է արտաքին առևտուր իրականացնելու համար տրվող թույլտվության հատկացման կարգն ու պայմանները: Թույլտվությունները տրամադրվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը ներկայացնելու ամսաթվից:

Թույլտվությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

1) գրավոր դիմումը, որը ներառում է տեղեկություն պետական տուրքի մասին, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը.

2) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Թույլտվության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։ Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցը թույլտվության բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, թույլտվությունը հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

Տրված թույլտվությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված թույլտվությունների մեջ։

Տրված թույլտվության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կրկնօրինակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել